Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 27-ից առաջ Արմեն Սարգսյանը կնոջ հետ մեր տանն էր, քեֆ էինք անում. Արամ Սարգսյան. «Հայկական ժամանակ»

Հունվար 24,2018 12:55

«Արմեն Սարգսյանը վարչապետ աշխատել է ընդամենը երկու ամիս, որից հետո հիվանդացել է եւ հրաժարական է տվել: Նա ավելի շատ կարճ ժամանակահատվածով է վարչապետ եղել, քան՝ ես: Նա չկարողացավ այդ կարճ ժամանակահատվածում լուրջ գործընթաց ծավալել, որը կարելի կլիներ այսօր թվարկել»,- «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ որպես նախկին վարչապետ ի՞նչպես կբնութագրեք ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի վարչապետության ժամանակահատվածն, այսպես պատասխանեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Նրա կարծիքով՝ Արմեն Սարգսյանը կայացած անհատ է եւ իր շփումները Սարգսյանը քաղաքականության, տնտեսության, գիտության ոլորտներում ինքնուրույն է ձեռք բերել: Արամ Սարգսյանը պատասխանելով՝ «Հայկական ժամանակ»-ի այն հարցին, թե ճշգրի՞տ է մամուլը գրել, որ ժամանակին Պնախարար Վազգեն Սարգսյանը եւ վարչապետ Արմեն Սարգսյանը կոշտ տարաձայնություններ են ունեցել, ասաց.

«Իմ եղբոր եւ Արմեն Սարգսյանը հարաբերությունները շատ ջերմ են եղել: Այդ տարիներին կային մարդիկ, որոնց դուր չէր գալիս Արմեն Սարգսյանի վարչապետ նշանակվելը, որոնց եղբորս պահվածքը դուր չէր գալիս եւ նրանք որոշակի լեգենդներ հորինեցին՝ փորձելով վարկաբեկել եղբորս եւ Արմեն Սարգսյանին: Նրա հիվանդանալուց հետո Վազգենը միշտ հետաքրքրված է եղել Արմեն Սարգսյանի առողջությամբ, փորձել է աջակցել ինչով հնարավոր է: Հոկտեմբերի 27-ից առաջ Արմեն Սարգսյանը կնոջ՝ Նունե Սարգսյանի հետ եկան մեր տուն, մեծ թենիս խաղացինք, բավականին երկար, չորս ռակետով, բաժանվել էինք երկու թիմի, որից հետո քեֆ արեցինք մինչեւ կեսգիշեր: Դա հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերն էր, որից հետո պարելով նստեցին մեքենան ու գնացին: Իմ ընկալմամբ ավելի լավ կլիներ, որ Արմեն Սարգսյանը ոչ թե այս Սահմանադրությամբ ՀՀԿ-ի արարողակարգային նախագահի թեկնածուն լիներ, այլ՝ վարչապետի թեկնածուն լիներ, իրական իշխանությամբ»,- մեկնաբանեց Սարգսյանը՝ տեղեկությունները լկտի սուտ համարելով:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031