Լրահոս
Օրվա լրահոսը

 Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է

Հունվար 31,2018 17:26

Սույն թվականի հունվարի 31-ին  «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Շիկահող» արգելոցի տեղամասի տեսուչը պլանային շրջայցի ժամանակ արձանագրել է գայլերի ոհմակի հարձակում եվրոպական այծյամի վրա: Տեսուչի և վերջինիս ուղեկցող շան մոտենալու ժամանակ գայլերը փախել են: Կենսոլորտային համալիրի աշխատակիցները վիրավոր կենդանուն, որի վերքերը՝ տեղում արտաքին զննությամբ խորը չեն եղել, տեղափոխել են գրասենյակի տարածք։ Անասնաբույժի միջամտությամբ առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, սակայն ստացված վնասվածքներն անհամատեղելի են եղել կենդանու կյանքի հետ և կարճ ժամանակ անց այծյամը սատկել է:

Փաստի մասին տեղեկացվել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներին: Սահմանված կարգով դեպքի վերաբերյալ կազմվել է արձանագրություն։

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031