Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցի տնօրենի պաշտոնի համար սահմանամերձ Վ. Կարմիրաղբյուրում «պատերազմ» է

Փետրվար 05,2018 10:30

Տեւական ժամանակ է, ինչ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցում եւ գյուղում լարված դրություն է: 189 աշակերտ ունեցող դպրոցը նախկինում Բերդի տարածաշրջանի լավագույն կրթօջախներից էր:

Վ. Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար 2017թ. դեկտեմբերի 8-ին կայացած մրցույթի մասնակիցները երկուսն էին՝ 2017թ. հոկտեմբերի 3-ից այդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մասնագիտությամբ բանասեր Նարինե Բուդուրյանը եւ նույն դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Անուշ Եսայանը: Ա. Եսայանը 2017թ. մի քանի ամիս եղել է այդ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Դեկտեմբերի 8-ի մրցույթի արդյունքում 2 թեկնածուները ստացել են հավասար`4-ական ձայն: Ըստ օրենքի` Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հարցը ներկայացրել է կառավարություն եւ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի առաջարկով մարզպետը 10-օրյա ժամկետում պետք է տնօրեն նշանակեր: Դրա համար նախատեսված ժամկետը վաղուց անցել է, սակայն դպրոցի տնօրեն չի նշանակվել:

Ն. Բուդուրյանն ասաց, որ իրենց անձնական գործերի պատճեններն ուղարկվել են կառավարություն: Նա հայտնեց, որ արդեն մեկ տարի դպրոցում դասապրոցեսը նորմալ չի անցկացվում, թշնամություն է ստեղծվել գյուղի ընտանիքների, անգամ աշակերտների միջեւ: Նա ասաց, որ դպրոցի տնօրենի հարցի հետ կապված իր 16-ամյա տղային կանչել են քարհանք, վիճաբանել:

Խնդրի կապակցությամբ օրերս Վ. Կարմիրաղբյուրի դպրոց է ժամանել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության տարածքային կառավարման վարչության պետ Արթուր Սողոմոնյանը: Ն. Բուդուրյանի խոսքերով` գյուղի մի խումբ ծնողներ այդ կապակցությամբ հարբած եկել են դպրոց, բղավել, իրենց անկարգ պահել: Նրա վկայությամբ` 19 տարվա բանասեր-մանկավարժ է, իր աշակերտները առարկայական օլիմպիադաներում հաղթողներ են դարձել, ինքը նախկին համայնքապետ Կամո Չոբանյանի հորդորով է դպրոցի տնօրենի մրցույթին մասնակցելու համար պահանջվող սերտիֆիկատ ստանալու համար դասընթացի մասնակցել: Ն. Բուդուրյանը դեմ չէ, որ դպրոցի տնօրեն մեկ ուրիշ, 3-րդ անձ նշանակվի, միայն թե դպրոցում եւ գյուղում կրքերը հանդարտվեն:

Սահմանամերձ գյուղի դպրոցի շենքը վթարային է: Թեեւ շենքը նախկինում 2 անգամ մասնակի նորոգման է ենթարկվել, սակայն դասասենյակների հատակը, պատուհանները փտած են, որքան էլ ձմռանը փայտ են վառում, դասասենյակները չեն տաքացվում, հարկ է ջերմամեկուսիչ պատուհաններ տեղադրել:

Վ. Կարմիրաղբյուրի նախկին համայնքապետ, այժմ գյուղի վարչական ղեկավար Կ. Չոբանյանը հավաստեց, որ դպրոցի շենքը շատ վատ վիճակում է: Դպրոցի տնօրենի պաշտոնի հետ կապված խնդրի մասին նա չցանկացավ խոսել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (38)

Պատասխանել

  1. Վաչե Գաբրելյանի օգնական says:

    Հարգելի պարոն Ոսկան Սարգսյան, դեռևս 08.01.2018 թվականին Վաչե Գաբրելյանի որոշմամբ Վերին Կարմիրաղբյուր դպրոցի տնօրեն է նշանակվել Անուշ Եսայանը և որոշումը ուղարկվել է Տավուշի մարզպետարան, սակայն չգիտեմ ինչ ինչ պատճառով Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը չի կատարել իր կողմից օրենքով վերապահված պարտականությունը, այնպես որ այս պահին դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Բուդուրյանը աշխատում է անօրինական հիմումքներով։

  2. Շնորհակալություն ,որ հոդվածին արձագանքել եք, կարեւոր տեղեկություն հայտնել:

  3. Hasmik says:

    Հարգելի Ոսկան Սարգսյան
    Ձեր առաջին հոդվածում, ամիսներ առաջ, վիրավորական խոսքեր կային այդ դպրոցի ուսուցիչների և նախկին տնօրենների նկատմամբ: Հիմա հերթը ծնողներին հասավ՞: Ինչ է նշանակում մի խումբ ,,հարբած,, ծնողներ: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության տարածքային կառավարման վարչության պետ Արթուր Սողոմոնյանի հետ հարցազրույց են ունեցել տարբեր դասարանների ծնողխորհրդի նախագահները..Իսկ եթե Ն. Բուդուրյանի գործելաոճին ըմբոստացել են տղամարդ ծնողները, դա արդեն կարելի է մեկնաբանել,, հարբեցողությամբ,,՞:
    Ես միշտ կարդում եմ Ձեր նյութերը, բայց այս մեկը կներեք, լավ տեղեկացված չեք, կամ էլ…
    Կխնդրեի անձամբ գնալ և հանդիպել այդ տղամարդկանց…

  4. Հարգելի Հասմիկ, լավ կլիներ, եթե դուք ներկայանայիք ձեր իսկական անուն-ազգանունով: Ես երբեք վիրավորական արտահայտություններ չեմ գրում որեւէ մեկի հասցեին, առավել եւս, մեր կայքը նման արտահայտություններ չի հրապարակում: Հարբած տղամարդկանց մասին խոսքն իմը չէ, այլ՝ Նարինե Բուդուրյանինը, իմ նյութի մեջ դա հստակ նշված է: Եթե մինչեւ հիմա դպրոցի տնօրենի նշանակման հարցը չի լուծվել, դա վատ է, քանի որ այդ խնդրի պատճառով սահմանամերձ գյուղի բնակիչների միջեւ լարվածություն կա:

    • Hasmik says:

      Հարգելի Ոսկան Սարգսյան
      Իսկական անուն ազգանունով չեմ ներկայանում, որովհետև ,, վախենում եմ ռմբակոծվելուց,,…
      Չէ որ դուք եք գրում, որ ,,պատերազմ է,,: Ես ավարտել եմ այդ դպրոցը, հիմա էլ երեխաներս են սովորում: Որպես սահմանամերձ նշված գյուղի բնակիչ, իրավունք ունեմ խնդրելու, ինչու չէ նաև պահանջելու լրագրողներից, որ հոդվածի նյութերի վերնագրերում մի ընտրեք այնպիսի բառեր, թեկուզ չակերտում, որը քամու նման բորբոքում է կրակը: Այստեղ չկա նման բան, կա որոշակի լարվածություն, որը իհարկե հատուկ մարդիկ են ստեղծում, աթոռին անօրինական կպած մնալու համար: Մեզ համար պատերազմը սահմանին է ու մի քիչ էլ այն կողմ…

  5. Hasmik says:

    Հետաքրքիր է, եթե փոխվարչապետը որոշում կայացներ Ն. Բուդուրյանին նշանակելու համար, նա կխնդրեր երրորդ թեկնածու՞:

  6. Մարի says:

    Այս ի՞նչ մեկնաբանություններ են…Իսկ ինչպե՞ս համոզված լինեք որ ոմանք՝առաջին դեմքով են…Անօրինա՞կան,,,Արդյոք կարող են Ն.Բուդուրյանի գիտելիքները համեմատվել…Նույն դպրոցի նույն դասարանի սաներն են եղել.բոլորս էլ քաջատեղյակ ենք նրանց գիտելիքներից ու նրանց մանկավարժական ընդունակություններից…Հարգանքներս՝ Նարինե Բուդուրյանին իմ շա՜տ սիրելի ուսուցչուհուն։

  7. Մարի says:

    Վաչե Գաբրելյանի օգնական ուղղեք Ձեր մեկնաբանության սխալները։ Ստացած իմ գիտելիքների համաձայն՝Գաբրիելյանը գրվում է ի_տառով։

  8. Անուշ Բուդուրյան says:

    Տավուշի պղտոր մթնոլորտին պետք վերջ դնել, Հովիկ Աբովյան չի տիրապետում մարզում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին, նույնիսկ իրենց գյուղում պարտվելով պետք էր պատկան մարմիններին դաս լիներ իր անձի ով լինելը։ Հիմա էլ եկել է Վերին Կարմիրաղբյուր գյուղում ուզում է դպրոցի տնօրեն նշանակել։ Իհարկե թող գան տեսնեն, որ գյուղացիք ուզում են իրենց երեխաները սովորեն այն դպրոցում, որտեղ տնօրենը կլինի ժողովրդի ցանկալի մարդ, այլ ոչ թե ինչ որ մի Աբովյան Հովիկի ցանկալի մարդ,որը գյուղի բարոյահոգեբանական մթնոլորտը խաթարել է։ Ամոթ է գոնե սահմանամերձ գյուղերում զերձ պահեք ձեզ գումարներ աշխատելու ցանկությունից։ Ախորժակը ուտելուց է բացվում այդ կարգախոսով մի առաջնորդվեք։

  9. Աննա says:

    Թող յուրաքանչյուր ծնող մտածի իր երեխայի լուսավոր ապագայի մասին, որի հիմքը դնում է դպրոցը… իսկ դպրոցին , գյուղին, պետությանը և առավելևս սահմանին խելացի , գրագետ , ողջախոհ սերունդ է պետք … Մտածեք վաղվա օրվա մասին և ոչ թե հանձնվեք ինչ որ հոսանքների …
    Նարինե Բուդուրյանը օժտված է այն բոլոր հատկանիշներով, որոնք անհրաժեշտ են դպրոցի բարգավաճմանը …ինչի արդյունքում կունենանք կարգապահ , կրթված ,բանիմաց և պիտանի սերունդ …

  10. Anna says:

    Բա որ տենց գրագետ է ինչի է առանց հավաստագրի մասնակցել մրցույթին, ով է այդչափ հովանավորում նրան:

    • Anna says:

      Իսկ Դուք ինչ գիտեք որ առանց հավաստագրի է մասնակցել))) և ի վերջո այդ թղթի կտորով չի որոշվում մարդու «տենց » գրագետ լինել չլինելը …ցավոք սրտի իհարկե ))

  11. Վարդան says:

    Այո, ես ծնող են ու մտածում եմ իմ տղայի լուսավոր ապագայի մասն: Իսկ Ձեր գովերգած մանկավարժը թող նախ իր տղային դաստիարակի,,, որ պատուհաս չդառնա մեր երեխաների գլխին:

  12. Արմինե says:

    Հարգելիներս այս ամենի մեղավորը այն, որ երկրում տիրում է անպատժելիության մթնոլորտ, այնպես որ եթե մարզպետը հասկանար, որ օրենքի կանխամտածված խախտման դեպքում կարող է կորցնել իր պաշտոնը, կամ պատասխանատվության կենթարկվեր, ապա կգործեր օրենքի տառին համապատասխան։

  13. Anna says:

    Ոնց ինչ գիտեք՞: Դա թղթի կտոր չէ…. դա մի փաստաթուղթ է, որը փաստում է հավակնորդի գիտելիքները ղեկավար աշխատելու համար,,, նրա գիտելիքները հանրակրթությանը վերաբերող բոլոր օրենքների մասին, աշխատանքային օրենսգրքի և մնացած բոլոր իրավական ակտերի մասին, որոնք անհրաժեշտ են ղեկավարման գործընթացում: Մեղավորները այն մարդիկ են՝ մարզպետ, խորհրդի անդամներ, ովքեր թույլատրել են առանց համապատասխան փաստաթղթերի մասնակցել մրցույթին,,, պետք է նրանցից սկսել,,,

  14. Anna says:

    Ես տեղյակ եմ այդ հավաստագիրն ինչի համար է , և չնայած դրան պնդում եմ , որ դրա առկայությունը չի խոսում գիտելիքների բավարար մակարդակի մասին )))

  15. Anna says:

    Իսկ ձեր նշած օրենքները, օրենսգրքերը և առավելևս աշխատանքային օրենսգիրքը նորություն չէր ոչ մեկի համար , իսկ դրա իմացությունը թերևս ամենահեշտը և ամենահասանելին , դրա մասին խոսելն նույնիսկ զավեշտալի է …

  16. Anna says:

    Զավեշտալին այն է, որ առանց համապատասխան փաստաթղթերի, ծանոթ -բարեկամ ու չգիտես ինչ… Էս սարն իմն է, էս ծառն իմն է,,, Քարե դարն անցել է: Պետք է բոլորս հարգենք օրենքն ու օրենքի տառը, որպեսզի մենք էլ ապրենք իրավական պետությունում:

  17. Մարի says:

    Շղարշավորվածներ…Ի՞նչ եք հասկանում դաստիարակությունից,մանկավարժությունից,կրթական համակարգից(Կոմենսիկի կարդացեք) …Ուղղակի չեմ հասկանում այսքան մարդիկ տարբեր անուն-ազգանունով որտեղի՞ց հայտնվեցին Վերին Կարմիրաղբյուրում..Եթե մի քանի անգամ լռում են՝ չի նշանակում ճիշտ եք(ուղղակի պետք չի ոտք մեկնել ձեր նմաների հետ)։ Մարդ եղեք ձեր սեփական անունով ներկայացեք՝ապատեղեկատվություններով մի զբաղվեք։Բուդուրյանի անձի,գործունեության մասին ապացույցները շատ են իսկ ձեր…
    Ամոթ է… Ինչպես վերևում նշել էի՝Կոմենսկի կարդացեք՝զբաղվեք ձեր անձի դրույթներ հարստացմամբ…Ու հետո փորձեք համեմատվել`Նարինե Բուդուրյանի հետ…

  18. Վարդան says:

    Հարգարժան Մարի ,,,նախ դու ինքդ ներկայացիր ո՞վ ես,.. ու ես անձամբ կհանդիպեմ քեզ, եթե հարկ լինի: Այստեղ ոչ մեկը ցանկություն էլ չունի համեմատվելու…ով է քեզ իրավունք տվել, որ նման բաներ մեկնաբանես՞:,, Ինչ եք հասկանում դաստիարակությունից՞ ,,..սա ինչ խոսք է, իմ դաստիարակությունը այն մակարդակի վրա է, որ հաշվի առնելով կին լինելդ դեռ համբերում եմ:

  19. Արսեն says:

    Մի գուցե Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը չգիտի, թե ինչպես է օրենքով կարգավորվում նման դեպքերում, մի գուցե հուշեք, որովհետև ինքը հիմնականում իր աշխատողներին հանձնարարություն տալիս ասում է նախկինում ինչպես արել եք այդպես էլ արեք։ Իսկ նմանատիպ դեպք, քանի որ նախկինում չի եղել, երևի հենց դա է պատճառը, որ չի կարողանում կողմնորոշվել, ինչպես անել, բայց ամեն դեպքում ինքը արդեն չարաշահել է իր պաշտոնական դիրքը, այնպես որ այս հարցի լավագույն լուծումը կլինի կամ ինքը հրաժարականի դիմում ներկայացնի, կամ դպրոցի ժամանակավոր պաշտոնակատարը։

  20. Vahag Berd says:

    Այ պաշտոնակատար ջան էս ինչեր ես գրում: Բա 16-ամյա տղուդ կանչել են հաշիվ մաքրելու, դու էլ հանգիստ նստել է՞իր: Ուժերիցդ վեր էր, ոստիկանություն դիմեիր, գայինք պարզեինք, տեսնեինք քո տղան է կանչել հաշիվ մաքրելու թե՞ նրան են կանչել: Մեղավորներին պատժեինք: Բա պաշտոնակատար էս, դպրոցին կցված անչափահասների գծով տեսուչ կա, հո ,,բախտի-բրախտի,, չի ,,, Նախ ի պաշտոնե դա քո պարտականությունն էր դիմելը: Ու Աստված չաներ մի լուրջ բան լիներ, պատասխանատվությունը դու էիր կրելու: Այդքանը գիտակցեք և Ձեր ուսերին Ձեր չափով բեռ վերձրեք: Բա որ քո տղու հարցերը չես կարում լուծել, այդ ոնց ես 183 աշակերտի պատասխանատվություն ստանձնել:

  21. Հայկ Գրիգորյան says:

    Եթե ըստ Ձեզ 19 տարվա մանկավարժ եք, դուք Ձեր ուժերը ինչի եք գերագնահատել. միթե չեք հասկացել, որ դուք պետք է մնաք մանկավարժության ոլորտում: Տնօրենը պետք է սկզբունքային լինի, որոշումներ կայացնելու հատկություն ունենա…Իսկ դուք բացահայտ հայտարարում եք, թե գյուղապետ Կամո Չոբանյանի հորդորով եք գնացել այդ քայլին: Չհասկացա, կարողա վաղն էլ այդ նույն Կամո Չոբանյանը կամ թեկուզ մարզպետը ուրիշ հորդոր անի, պիտի գնաս:? Կամ եթե զգում ես, որ լարվածություն ես ստեղծել, պատվով հրաժարվեիր, ամոթ չէր, ոչ թե հասցնեիր նրան, որ ծնողները ձայն բարձրացնեին: Այդ ինչ վիճակի եք հասցրել այդ ժողովրդին: Ես հարևան գյուղից եմ, բայց ինձ պատիվ չի բերում նման հոդվածները: Գոնե մի տպագրեք:

  22. Հայկ Գրիգորյան says:

    Հա ի դեպ մեր մարզի բոլոր դպրոցներում էլ օլիմպիադաներում հաղթող երեխաները շատ են: Դա միայն քեզ մի վերագրի, ես բարձր եմ դասում ուսուցչի դերը, բայց այն ուսուցչի, ով գիտելիք տալիս է դասապրոցեսին: Մեր գյուղից էլ աշակերտներ ունեիր, ում ծնողները այնքան էլ գոհ չեն քննության արդյունքներից: Հաղթող երեխաների տաղանդն ու ծնողի նվիրումը իր երեխայի ապագային, պետք չէ միայն քեզ վերագրել: Դու գիտես գյուղում անաշխատանք ծնողը ինչպես է գումար հայթայթում, որ քեզ վճարի լրացուցիչ պարապմունքի համար: Այ երբ ինքդ նվիրումով դասապրոցեսին կամ դրանից դուրս, անշահախնդիր գիտելիքներ կտաս երեխաներին ու նրանք կհաղթեն, այն ժամանակ ինքս անձամբ կհպարտանամ քեզնով: Թե չէ էս աչքակապոցին վերջ տվեք: Որ դպրոցից օլիմպիադայում հաղթող լինի պետք է ուսուցիչը պահանջի տնօրեն նշանակեն?

  23. Աննա says:

    Հարգելիներս, երկար մտածեք ինչ որ բան գրելուց առաջ … ամբողջ գյուղն է ճանաչում և Ն. Բուդուրյանին և Ա. Եսայանին … Եթե 19 տարվա մանկավարժը,ով ի դեպ իր աշխատանքային գործունեության ընթացքում թե իր անձի և թե իր աշխատանքային կենսագրության մեջ ոչ մի բիծ չունենալով հանդերձ չկարողանա ղեկավարել այդ դպրոցը, ապա ես խորապես կասկածում եմ ,որ ինչ որ մեկը կարող է դա անել ,,, իրականությանը չհամապատասխանող երևույթեր մի գրեք, դրանք պարզապես վառ երևակայության արդյունք ենք … Եթե Ն. Բուդուրյանը չնշանակվի տնօրենի պաշտոնին, կորցնում եք դուք , կորցնում է գյուղը ,կորցնում է պետությունը … Ն. Բուդուրյանը կորցնելու ոչինչ չունի , նա եղել և շարունակում է մնալ իր բարձրության վրա… Եվ եթե մարդիկ լռում են , և հատ առ հատ բոլորիդ չեն պատասխանում ( կամ մեկիդ ) դա դեռ չի նշանակում,որ դուք իրավացի եք … Մի փոքր երկար մտածեք …

  24. Հերմինե says:

    Այնպիսի տպավորություն է, որ Աննա անունով հանդես եկողը,հենց Նարինե Բուդուրյան է, այնպես գովում))), իբր չենք ճանաչում։

  25. Աննա says:

    Հարգելի Հերմինե Աննա անունով հանդես եկողը հենց Աննան է … Ծիծաղելի բաներ եք գրում … ի տարբերություն ոմանց էս ծպտյալ հանդես գալու պատճառ չունեմ … և հետո ձեր գրածից պարզ երևում է ,որ չեք ճանաչում … ես այնքան լավ եմ ճանաչում նրան ,որ համոզված եմ `նա երբեք այդքան չի ցածրանա , որեսզի այստեղ իր օգտին ինչ որ մեկնաբանություններ գրի 🙂

  26. Հայկ Գրիգորյան says:

    Ես կարդում եմ նյութը ու մեկնաբանում, ինձ պետք չէ ոչ մեկը, ոչ մյուսը, ոչ էլ երրորդ կամ չորրորդը: Ինչ ես աջ ու ձախ բոլորին բշտում: Անթերի իդյալական ա դու կուռք սարքի քեզ համար, այ քեզ բան,,, մարդ կա տերտերինա սիրում, մարդ կա տերտերի կնկան: Պետություննա կորցնում? դե հավաքվեք ասեք դա քո տեղը չի, արի միանգամից երկրի նախագահ ընտրենք: Թե չէ մեր երկիրը կկործանվի…

  27. Vahag Berd says:

    Տնաշենի Աննա ոնց որ պսակվելու հարցա,,, հրեշտակի թևերես կպցնում: Պետք չի շաաաաաատ բարձրության վրա մնալ, որ դմփալուց կոտրվածք չունենալ:

  28. Ավետ says:

    Հետաքրքիր բան է նկատվում մեկնաբանությունները կարդալու ընթացքում։ Նարինե-ին պաշտպանողների գրածներից հստակ երևում է, որ նրանք Նարինեին անձամբ ճանաչում են և (որ ամենակարևորն է) հանդես են գալիս իրենց իսկ անուններով (ներառած ինձ)։ Իսկ քարկողոծներին ինչ-որ «զուգադիպությամբ» գրեթե անհնար է ճանաչել (որքանով որ ես եմ տիրապետում հայրենի գյուղիս ազգատոհմերին ու մարդկանց)։ Միգուցե քարկողոծներից ոմանք մեր գյուղից չեն, այլ ենթադրենք կողքի կողքի գյուղից են։ Միգուցե նրանք այնտեղից են այդքան «լավ» ճանաչում Նարինեին և այնքան լավ են տեղյակ նրա «վատ» արարքներից, որ իրենց չեն խնայում կողքի կողքի գյուղում «անարդարությունը» վերացնելու և «բարօրություն» հաստատելու համար։ Դրա հավանականությունը, կներեք իհարկե, բայց շատ քիչ է ))) Իսկ դա արդեն իսկ ստիպում է Նարինեին քարկողոծների քայլերում ինչ-որ ընդհանուր, միտումնավոր օրինաչափություն նկատել ))) Դե իսկ 187 տարվա ուսուցչուհուս լրացուցիչ գովեստի խոսքեր ուղղելու կարիք կարծում եմ չկա

  29. Լուսինե Կիրակոսյան says:

    Ավետ ջան հո հանգուցյալ աշխարհից չես?: 187տարվա ուսուցչուհին որնա?

  30. Ավետ says:

    Շատ լավ նկատեցիք թվաբանական սխալս: Կներեք իհարկե, մաթեմատիկաս կաղում է մի քիչ ))) Կաշխատեմ նման տրիվիալ թվաբանական սխալներ այլեվս թույլ չտալ: Գրածս ծավալուն տեսքտի ամենակարեվոր ու ինֆորմատիվ մասն այդ էր թերեվս, 187 թվից բացի ուրիշ բան չէի գրել

  31. Մտավորականության անունից says:

    Արևածագը այստեղ խաղաղ չի լինում…
    Հարգելի ընթերցողներ բավականին երկար ժամանակ է ինձ հանգիստ չի տալիս Վ.Կ.Աղբյուրի դպրոցում տիրող իրավիճակը:Ու ես որոշեցի բազում համագյուղացիների խնդրանքով Ձեր դատին ներկայացնել դպրոցի տնօրենի թեկնածուններին և իրերը կոչել իրենց անուններով:
    Նարինե Բուդուրյան՝ ծնված մի համեստ իրենց մասնագիտությանը նվիրված համաժողովրդական սեր ու հարգանք վայելող ընտանիքում:
    Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը՝արծաթե մեդալակիր,այնուհետև բուհը՝ ԵՊՀ -ն գերազանց առաջադիմությամբ: Ահա և շատ կարճ Նարինե Բուդուրյանի բնութագիրը:
    Անուշ Եսայան՝ծնված նույն գյուղում,մի անկազմակերպ ու բարոյական արժեքներից զուրկ,,համագյուղացիների հակակրանքին մշտապես արժանացած ընտանիքում:
    Ես կասկածում եմ նրա ստացած գիտելիքների վրա: Ասեմ թե ինչու- իբր թե ավարտել է չգիտեմ որ համալսարանի Բերդի մասնաճյուղը որը մեկ տարի գործելուց հետո փակվեց և լուծարվեց:Հարց. որտեղի°ց լուծարված համալսարանի դիպլոմը: Այնուհետև լսել եմ,որ իրավագիրտության դիպլոմ է ստացել: Արջի ծառայություն մատուցելով հաջողացրել է այդ փաստաթղթերը ապօրինի ճանապարհով…
    Այժմ կարևոր փաստերից մեկը, որ <> Անուշը Եսայանը դպրոցի տնօրենի հավաստագիր ստանալու համար խոշոր գումար է վճարել:
    Հարգելի ընթերցողներ հավաստիացնում եմ Ձեզ, որ մեր դպրոցին անհրաժեշտ են բանիմաց և կիրթ մանկավարժներ, որոնք իրենց կնվիրեն մատաղ սերնդի դաստիարակությանը, այլ ոչ թե սեփական խանութից(նշեմ նաև որ խանութը իր անունից չէ,այլ եղբոր) կախվածության տակ ընկած ու աշխատավարձի բանկային կտրոնները պարտքի դիմաց առգրաված, անապահով ընտանիքներին երկու-երեք փափկաբլիթով խաբելու և այլ հակաօրինական միջոցներով մարդկանց իրենով է արել:
    Այնքան է իրեն ազատ զգում իր ապօրինի գործունեությամբ, որ գինովցած ամբոխին մահվան տարելիցի արարողությունից հավաքում է դպրոցի շենքում աղմուկ-աղաղակով խանգառում Տարածքային կառավարման նախարարությունից ժամանած անձանց աշխատանքը:
    Հարգելի ընթերցողներ փաստերը շատ են ու զարհուրելի:Մնացածը կշարունակեմ առաջիկայում,եթե կեղծ անուններով հրապարակված նյութերի համար ներողություն չխնդրեն ,ում անհիմն փորձել է վիրավորել…
    Խնդրում ենք անկախ հանձնաժողովի կողմից՝ նկարահանվող սարքերի առաջ,բաց քննություն հանձնեն: Թոզ հաղթի արժանավորը…
    Հարգանքներով ՝Վերին Կարմիր Աղբյուր գյուղի մի խումբ մտավորականներ:

  32. Վ. Կ. Աղբյուրի մ/դ ուսուցիչներն says:

    Մտավորականության անունից մեկնաբանող հեղինակ: Երկար ժամանակ է ինչ փնտրում ենք այն կեղծ նյութը, որը ուղարկել եք մարզպետին,,, երևի դա հենց այս է, որը անգամ սազական չէ սովորական կռվարար կանանց , ուր մնաց մտավորականին: Մենք բոլորս էլ ճանաչում ենք երկուսին էլ, նրանց ընտանիքներին էլ: Մենք մարզպետից կպահանջենք այս հեղինակի ներկայացրած բողոքի պատճենը ու կհանդիպենք դատարանում: Ուսուցիչներ, ծնողներ, դպրոցի խորհրդի անդամներ

  33. Անուշ Եսայան says:

    Հարգելի ընթերցողներ: Ես մինչև հիմա ինձ թույլ չեմ տվել որևէ մեկի վատաբանեմ, ովքեր իրենց ինքնակենսագրությունը վերագրել են ինձ: Երևույթը տհաճ է ու դատապարտելի: Նման տեքստի հեղինակը հեռու է մտավորական լինելուց: Գրում եմ ես, առանց թաքնվելու կամ վախենալու: Այո, ես եղել եմ տնօրենի հավակնորդ: Մրցակիցս եղել է Ն. Բուդուրյանը՝ իմ մանկության ընկերուհին և դասընկերուհին: Ես ունեմ շատ քաղցր հիշողություններ, որոնք ինձ թույլ չեն տա թշնամաբար վերաբերվեմ մրցակցիս: Երկուսս էլ հավաքել ենք 4-ական ձայն և կարծում եմ, յուրաքանչյուրս մեր հերթին արժանի էինք այդ պաշտոնին:
    Իմ և ընտանիքիս մասին ստորաբար, կեղծ մեկնաբանություններ են տպագրել, որին անձամբ՝ կանդրադառնամ: Ծնվել եմ համեստ կոլտնտեսականի ընտանիքում: Ծնողներս քրտնաջան աշխատանքով 5 երեխա են դաստիարակել ու մեծացրել: Ես հպարտանում եմ իմ ընտանիքով՝ միշտ ինձ աջակցելու և ճիշտ դաստիարակելու համար: Ունեմ և՛ հաշվապահի, և իրավաբանի մասնագիտություն: Բերդի մասնաճյուղը լուծարվելուց հետո դիմել եմ Երևանի տնտեսաիրավաբանական համալսարան, համապատասխան քննություններ հանձնել, 2-րդ կուրսից շարունակել ուսումս: Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը ավարտել եմ գերազանցությամբ՝ ստացել կարմիր դիպլոմ: Գյուղի համար շահած և իրականացրած գրանտային ծրագրերիս, և իմ ու ընտանիքիս հարգանքին չեմ անդրադառնում, դրա մասին բոլորը գիտեն: Տնօրենի հավաստագրի ու խոշոր գումարների մասին կասեմ հետևյալը: 2014թ աշնանը ստացել եմ տնօրենի հավաստագիր: Հանձնաժողովի կազմում եղել է նաև Անահիտ Բախշյանը, /մնացածներին անուններով չեմ հիշում/: Կխնդրեմ բոլորիդ, որ շատ հանգիստ պահանջեք իմ քննության գրավոր աշխատանքը և բանավոր հարցերի ձայնագրությունը: Ես գրավոր թեստի 70 հարցից ճիշտ պատասխանել եմ 70-ին, բանավոր բոլոր հարցերին տվել եմ ճիշտ պատասխաններ, առանց վրիպումների: Ստացել եմ հանձնաժողովի բոլոր անդամների ,,կողմ,, ձայները:
    Հրապարակայնորեն հայտարարում եմ, դիմում եմ նաև համապատասխան մարմիններին, ստուգեք գրածներիս իսկությունը, ու գեթ մեկ սուտ տողի համար պատասխանատվության ենթարկեք ինձ օրենքի ողջ խստությամբ: Եթե ոչ, կա հստակ մեղադրանք խոշոր գումար կաշառք տալու համար, պարզեք և պատժեք կամ ինձ ու հանձնաժողովի անդամներին, կամ այս մեկնաբանությունը տպագրողին: Այո, խանութը իմ անունով չի, ոչ էլ ամուսնուս: Ես այժմ բնակվում եմ հորս ծնողների տանը, որի սեփականատերը եղբայրս է: Քանի որ խանութի տարածքի սեփականատերը նա է, բոլոր ձևակերպումները կատարվում է նրա անունով, իսկ ընդհանուր բիզնեսի համասեփականատեր են ամուսինս և եղբայրս: Ես վախենալու որևէ պատճառ չեմ տեսնում ո՛չ նկարահանող սարքից, ո՛չ անկախ հանձնաժողովից: Խնդրում և պահանջում եմ. վերջ տվեք այս մեկնաբանություններին և խաղաղ, գիտակից մարդկանց նման, եթե ասելու բան ունեք, կարող ենք քննարկել: Տեղեկացնում եմ, որ մեկնաբանության մասին լսելուց հետո, անձամբ զանգել եմ ուսմասվարին/ քանի որ մարզպետի խոսքում նրա անունն է շեշտված/: Նրա հետ ունեցել եմ քաղաքակիրթ զրույց այս ամենի շուրջ: Գիտեմ, որ իմ դեմ բողոքներ են ներկայացրել, բայց վստահեցնում եմ, որ մինչև հիմա չեմ իմացել բովանդակության մասին: Նման ստերով չի կարելի առաջնորդվել, վերջ տվեք և մի անցեք թույլատրելիի սահմանները:
    Հարգանքներով՝ Անուշ Եսայան

  34. Շաղիկ says:

    Ինչպիսի՜ հավասարակշիռ պահվածք, ինչպիսի՜ զուսպ պատասխան: Ահա և իսկական ղեկավարին բնութագրող հատկանիշ…Հպարտանում եմ քեզնով:

  35. Վարդան says:

    Այո Շաղիկ ջան գործից անտեղյակ մարդն էլ պարզ տեսնումա ,,վայ մտավորականի,, ու ազնիվ մարդու տարբերությունը…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728