Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի պետհամալսարանի գիտխորհուրդը կոչ է անում Հ. Խորիկյանին` դադարեցնել հացադուլը

Փետրվար 13,2018 11:58

Երեկ տեղեկացրել ենք, որ փետրվարի 12-ից Շիրակի պետական համալսարանի Պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչ Հովհաննես Խորիկյանը հացադուլ է սկսել: Նա ընդվզում է համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի գործողությունների դեմ: «Ըստ համալսարանի կանոնադրության` դեկանի, ամբիոնի վարիչների ընտրությունը պետք է կատարի ֆակուլտետի խորհուրդը: Ես եւ Համբարյան Գագիկը ցույց տվեցինք, որ այստեղ պետք է կատարվի, մինչդեռ Սահակ Մինասյանը հակառակ կանոնադրության, որը համարում է թղթի կտոր, դեկանների եւ ամբիոնի վարիչների ընտրությունը տեղափոխել է այսօր՝ գիտական խորհուրդ»,-ասել էր պարոն Խորիկյանը «Առավոտին»:

Այսօր «Առավոտը» ստացել է Շիրակի պետհամալսարանի գիտխորհրդի նամակը, որում կոչ է արվում  ՇՊՀ պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի ԺՊ Հովհաննես Խորիկյանին. «Պարո՛ն Խորիկյան, հորդորում ենք դադարեցնել հացադուլը և անցնել բնականոն աշխատանքի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728