Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Միքայելյան. «Այս օլիմպիական խաղերի փորձառությունը ինձ շատ անհրաժեշտ էր»

Փետրվար 16,2018 23:21

Փհենչհանում Հայաստանի ազգային հավաքականի անդամ դահուկորդ Միքայել Միքայելյանն այսօր Ձմեռային օլիմպիական խաղերում ավարտվել է ելույթները: Նա 15 կմ ազատ ոճ մրցատարածությունում 39:25.1 արդյունքով զբաղեցրել է  83-րդ հորիզոնականը: Մեր օլիմպիականը մեկնարկած 119 մասնակիցներից իրենից հետ է թողնել տարբեր երկրների 36 մրցակցի: Չնայած դրան, նա այնքան էլ գոհ չէ իր մրցելույթից:

Եզրագիծը հատելուց հետո Միքայել Միքայելյանը հարցազրույց է տվել Փհենչհանում գտնվող մարզական լրագրող Խաչիկ Չախոյանի եւ ֆոտոլրագրող Ասատուր Եսայանցի հետ, ինչը մեր գործընկերները տրամադրել են Aravot.am-ին.

«Այս օլիմպիական մրցաշարն ինձ շատ անհրաժեշտ փորձ տվեց, ինչը, բնականաբար, կօգտագործեմ իմ ապագա մրցելույթների ժամանակ: Ես այնքան էլ գոհ չմնացի իմ ցույց տված արդյունքներից:  Չնայած այնքան էլ լավ մարզավիճակում չէի, արեցի այն, ինչ կարող էի: Իսկ հիմա ես ձգտում եմ ավելի լավ պատրաստվել մինչ 20 տարեկան դահուկորդների աշխարհի առաջնությանը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Ասատուր Եսայանցի

Փհենչհան-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728