Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱՀԿ-ն ինձանից մոտ 30.000 դրամ է գողացել, մենք գողից փողը հետ վերցրինք». Սերգեյ Դանիելյան

Փետրվար 19,2018 15:07

«Մեր իշխանությանն ուզում եմ տեղյակ պահել, որ ես շատ լավ գործ եմ արել, այսօր գող եմ բռնել, չէ որ մեր նախագահն ասաց, որ պետք է պայքարենք կոռուպցիայի դեմ, բնականաբար, ԴԱՀԿ-ի այլանդակություններից մեր նախագահն ու վարչապետը տեղյակ չեն, դրա համար որոշեցի օգնել նրանց: ԴԱՀԿ-ն ինձանից փող է գողացել, մոտ 30.000 դրամ, ինչի համար դիմեցի մեր արդար դատարանին ու գիտեի՝ ճշմարտությունը կհաղթի, եւ դատարանը հօգուտ ինձ վճիռ կայացրեց, մենք գողից փողը հետ վերցրինք»,-այսօր «Հայելի» ակումբում պատմեց դերասան Սերգեյ Դանիելյանը:

Նրա պատմելով՝ ԴԱՀԿ-ն իր չծանուցված ակտերի համար միանգամից արգելանք էր դրել բանկային հաշվի վրա ու գումարները գանձել:

Դերասանը նեղսրտել է, որ պետական մարմինները սխալ թույլ տված քաղաքացուն պատժում են, իսկ այ քաղաքացին պետական մարմնի թույլ տված սխալի համար, որեւէ պատժիչ գործողություն անելու հնարավորություն չունի. «Եթե վարկ, տուգանք չեմ վճարում, սարսափելիորեն պատժում են, իսկ եթե որեւէ պետական մարմին ասում է՝ վայ կներեք, որ գողացել եմ ձեր գումարը, ես նույնիսկ նրանց գլխին կտցնելու կամ ականջը կծելու հնարավորություն չունեմ, ու որպես քաղաքացի նեղվում եմ, որովհետեւ գողացել են երեխայիս հացը, ինձ անարգել են, թքել են երեսիս: Խնդրում եմ մեր նախագահին ու վարչապետին, եթե օրենք չեք ընդունելու անբարեխիղճ աշխատողին պատժելու մասին, գոնե մենք կտցնելու հնարավորություն ունենանք»:

Արփինե ՍիՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728