Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշվեցին ծանրամարտի Հայաստանի 69 եւ 77 կգ քաշային կարգերի չեմպիոնները

Փետրվար 22,2018 17:41

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր ծանրամարտի տղամարդկանց առաջնության երկրորդ օրն էր: Մրցահարթակը տրամադրվել էր 69 եւ 77 կգ քաշայիններին: Հաղթող եւ մրցանակակիր դարձան.

69 կգ. Հրայր Հովհաննիսյան՝ 287 կգ, Ռոստամ Կարապետյան՝ 286 կգ, Արտյոմ Զարգարյան՝ 262 կգ):

77 կգ. Ժորժ Եղիկյան՝ 310 կգ, Հենրիխ Խաչատրյան՝ 292 կգ, Ազատ Հակոբյան՝ 287 կգ:

Վաղը պայքարի մեջ կմտնեն 85 եւ 94 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները: Շաբաթ օրը Հայաստանի առաջնությունը կեզրափակեն 105 եւ +105 կգ քաշային ծանրորդները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728