Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյան. «Ամբիոնի վարիչը որևէ ղեկավար պաշտոն չպետք է զբաղեցնի»

Փետրվար 27,2018 18:02

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

«Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրերս ԱԺ-ում անցկացվեցին լսումներ, որոնց ընթացքում փոխանցվեցին բոլոր մտահոգությունները, հնչեցին առաջարկներ։ Առաջարկների մի մասը ես արդեն ներկայացրել եմ կառավարությանը, սակայն դրանցից մի քանիսը այս ամբիոնից ցանկանում եմ հնչեցնել։

Խոսքս առաջին հերթին կրթության որակի մասին է։ Բազմաթիվ անգամներ մենք արձանագրել ենք, որ կրթության որակի հետ կապված խնդիրներ ունեն թե պետական, թե ոչ պետական բուհերը։ Թեև բոլոր բարեփոխումները, որոնք իրականացվել են այս տարիների ընթացքում, իրականում շատ խնդիրներ են լուծել որակի հետ կապված։ Սակայն ոչ պետական բուհերում որոշակի խնդիրներ այնուհանդերձ մնացել են։ Այս ամենը հիշատակում եմ, քանի որ օրենքի նախագծում բացակայում են ոչ պետական բուհերի վերահսկողության մեխանիզմները։ Եվ եթե մենք տանում ենք համահարթեցման, և այսուհետև չեն լինելու պետական և ոչ պետական բուհեր, այլ ունենալու ենք հավատարմագրված և չհավատարմագրված բուհեր, ուստի հավատարմագրված բուհերի նկատմամբ պահանջը պետք է բոլոր առումներով նույնը լինի, անկախ նրանից, բուհի հիմնադիրը պետությունն է, թե ոչ։ Այս առումով առաջարկներ արվել են։

Մյուս խնդիրը, ինչի մասին նշել եմ քննարկումների ժամանակ, բարձրագույն ուսումնական հաստատություններին տրվող անուններն են՝ համալսարաններ, ակադեմիաներ, բարձրագույն դպրոցներ, ինստիտուտներ։ Առաջարկվել է օրենքի նախագծում հստակ ձևակերպել, թե որ կառույցները կարող են կոչվել համալսարաններ, որոնք՝ ակադեմիաներ, բարձրագույն դպրոցներ, ինստիտուտներ, և դրանից ելնելով՝ կազմակերպել ամբողջ ուսումնական գործընթացը։

Երրորդ կարևոր խնդիրը, որ ամրագրված է օրենքի նախագծում, և մենք էլ կողմնակից ենք այդ դրույթին, այն է, որ ամբիոնի վարիչը որևէ ղեկավար պաշտոն չպետք է զբաղեցնի։ Ամբիոնի վարիչները պետք է լիարժեքորեն զբաղվեն իրենց գործով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728