Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք չունեք Քրեական օրենսգրքում հոդված, որը պատիժ կնախատեսեր գողերի հանրությանը պատկանելու համար». Վրացի փորձագետ

Մարտ 16,2018 17:09

Վրացի իրավաբան Գեորգի Կոյավայի կարծիքով, Հայաստանի Քրեական օրենսգիրքը երկիրը գրավիչ է դարձնում «օրենքով գողերի» համար։

«Դուք չունեք Քրեական օրենսգրքում հոդված, որը պատիժ կնախատեսեր գողերի հանրությանը պատկանելու համար», – Sputnik Արմենիա ակումբում այսօր Երևան-Թբիլիսի տեսակապի ժամանակ ասաց Գեորգի Կոյավան:

Ըստ նրա՝ Վրաստանի ՔՕ 223 հոդվածը նախատեսում է 5-8 տարվա ազատազրկում «գողական աշխարհին» պատկանելու համար, իսկ «օրենքով գող» կարգավիճակի համար նախատեսվում է 10 տարվա ազատազրկում, օրենքը շարունակվում է խստացվել:

Փորձագետի խոսքով, «օրենքով գողերից» շատերը դեռ Միխայիլ Սահակաշվիլու նախագահության օրոք են հեռացել Վրաստանից:

«Ի դեպ, «օրենքով գողերի» շարքում շատ հայեր կան, որոնք Վրաստանի քաղաքացի են», — ասաց Կոյավան

Ռազմական փորձագետ Վախթանգ Մայիսայանն էլ նկատեց, որ «օրենքով գողերը» կարող են իրենց շատ լավ զգալ ամեն տեղ, նույնիսկ այն երկրներում, որտեղ սոցիալ-տնտեսական դրությունը վատ վիճակում է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031