Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը չի կարողանում ավելի զորեղ «հավելում» կատարել, քան ՀՀ ապագա վարչապետին կից «լիդերների մանկապարտեզ» ստեղծելը. «Հրապարակ»

Մարտ 21,2018 12:49

Իսկապե՞ս Սերժ Սարգսյանին մտահոգում եւ դրդում են վարչապետ դառնալ այն ուժերը, «որոնք, հաշվի չառնելով հնարավոր հետեւանքները, պատրաստ են փողոցում խնդիրներ դնել, անկախ նրանից՝ այդ խնդիրները քաղաքագիտության եւ տրամաբանության շրջանակում են, թե ոչ»։ Ես չեմ հավատում: Սերժ Սարգսյանը, վախենամ, Նիկոլ Փաշինյանին նկատի ունի, որովհետեւ ուրիշ գործիչ, կարծես, պատրաստակամություն չի հայտնել մասնակցելու այդ գործին: Ուստի նաեւ չեմ կարող ասել, թե որքան մեծ է Սերժ Սարգսյանի «անհանգստությունն» այդ իմաստով:

«Պարզվում» է, որ Սերժ Սարգսյանին անհանգստացնողը ոչ այնքան սպասվող «փողոցային պայքարն է», որքան այն, թե մինչեւ երբ ենք փողոցում տեսնելու քաղաքագիտության եւ տրամաբանության հետ կապ չունեցող լիդերների: Զգում եք, չէ, որ «լիդերների մանկապարտեզ ստեղծելու» առումով կամաց-կամաց տեղ ենք հասնում:

Եվ այստեղ հնչում է Սերժ Սարգսյանի «հավելումը», որ նման չէ իշխանության ղեկին մնալու «սեր» ունեցող համաշխարհային լիդերներից եւ ոչ մեկի «հավելումին»: Մենք տեղեկություն չունենք այն մասին, թե ինչ հավելումով է գերմանացիներին համոզել Անգելա Մերկելը, որ 4-րդ անգամ դառնա Գերմանիայի կանցլեր: Որքան հայտնի է, մինչեւ վերջերս գերմանացիները նրան քննադատում էին փախստականներին օթեւան տալու համար, քանզի նրանք անկարգ էին եւ փողոցներում բռնաբարում էին գերմանացի կանանց: Մյուս կողմից էլ՝ նույն Մերկելը, կարծես, լիդերներ պատրաստելու խնդիր չունի, որովհետեւ նորմալ երկրներում, սովորաբար, լիդերների ավելցուկ է լինում եւ ոչ թե ճգնաժամ: Մնում է ենթադրել, որ Մերկելն իր ճանապարհը հաղթահարել է հիրավի բաց, թափանցիկ եւ ժողովրդավարության մեծ պաշար ունեցող ընտրություններով, որոնք նրա կուսակցությանն ընձեռել են հնարավորություն՝ եւս մեկ անգամ իրենց լիդերին առաջադրել կանցլերի պաշտոնում:

«Մի փոքր» այլ է իրավիճակը մեր ընտրությունների հետ կապված, եւ դա է, հավանաբար, պատճառը, որ Սերժ Սարգսյանը չի կարողանում ավելի զորեղ «հավելում» կատարել, քան ՀՀ ապագա վարչապետին կից «լիդերների մանկապարտեզ» ստեղծելը: Հավելում ասելով` պետք է հասկանալ` պատճառաբանություն, «մահանա», բայց հո վարչապետ չե՞ն դառնում որեւէ «մահանայով»:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031