Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրակոտ մի տղա՝ կյանքով լեցուն». ռեկտորը՝ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Ադամի մասին

Ապրիլ 04,2018 10:50

«Կրակոտ մի տղա՝ կյանքով լեզուն: Ակտիվ էր, սիրում էր ընկերներին, չարաճճիություններ, բայց նաև լավ էր սովորում»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հիշելով ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զոհված Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ուսանող Ադամ Սահակյանին՝ պատմեց բուհի ռեկտոր Գագիկ Գալստյանը:

Տասնյակ երիտասարդներ ապրիլի 3-ի երեկոյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և ՃՇՀԱՀ ուսանողական խորհրդի հետ համատեղ կազմակերպված մոմավառություն-երթի ընթացքում ուսանողները, ապրիլյան քառօրյայի հերոսների նկարները վեր պարզած, հաղթահարեցին պանթեոնի բարձունքը, այնուհետև աղոթք հնչեց զոհերի հիշատակին: Երիտասարդները ծաղիկներ դրեցին հերոսացած տղաների շիրիմներին: Գագիկ Գալստյանը հայտարարեց. «Մեր ուսանողները բոլորը կրակի կտոր են, արժանի զավակներ, երկրի խաղաղությանը նվիրված: Փառք մեր երկրին, որ նման զավակներ ունի, նրանցով ենք կայուն: Փառք բոլոր նահատակներին, որ այսօր բոլորիս ստիպում են պարզ ճակատով կանգնել»:

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ այս օրերի ընթացքում բոլոր բուհերն առանձին երթով եկել են այստեղ, իրենց հարգանքի տուրքը մատուցել. «Իրականում մեր երիտասարդները նմանատիպ ծրագրերի ու նախաձեռնությունների միջոցով ևս մեկ անգամ ապացուցում են, որ ոչ մեկ, ոչինչ մոռացված չէ: Նահատակված մեր երիտասարդները կյանքի գնով են ապացուցել իրենց նվիրվածությունը հայրենիքին, և դա երբևէ մոռացության չի մատնվելու: Ուրախ եմ, որ երիտասարդները դա գիտակցելով՝ ամեն անգամ բարձրանում են այստեղ և իրենց հարգանքի տուրքը մատուցում մեր նահատակված քաջորդիներին, հայորդիներին»:

ՃՇՀԱՀ ռեկտորի խորհրդական, բուհի ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանն էլ հայտնեց, որ մոմավառություն- երթ իրականացնելու նախաձեռնությունը եկել է ուսանողներից. «Այս նախաձեռնություններում շեշտը դնում ենք նրա վրա, որ մեր հերոսների ընկերները, ընտանիքները տեսնեն, որ ինչպես Ադրբեջանի մոտ չստացվեց ստուգել հայ երիտասարդներին, այնպես էլ չի ստացվելու առհասարակ հայ երիտասարդության հետ խաղ անել: Միշտ պատժվելու են այնպես, ինչպես պատժվեցին ապրիլին»:

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30