Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Գաբուզյանը նվաճել է ԱՄՆ ուսանողական չեմպիոնի կոչումը

Ապրիլ 15,2018 22:14

Շախմատի Հայաստանի անցած տարվա չեմպիոն գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, որն անվճար հիմունքներով եւ լրիվ կրթաթոշակով այժմ սովորում է ԱՄՆ-ի Ռիո-Գրանդե Վելլի համալսարանում, այդ կրթօջախի հավաքականի կազմում մասնակցել է ԱՄՆ-ի ուսանողական առաջնությանը եւ նվաճել գլխավոր մրցանակը՝ ԱՄՆ նախագահի գավաթը:

Հայ գրոսմայստերը մեծ ավանդ է ունեցել այդ նվաճման մեջ: Եզրափակչում Գաբուզյանի թիմն առավելության է հասել վերջին հինգ տարիների անփոփոխ չեմպիոն Վեբսթերի համալսարանի նկատմամբ: Հովհաննեսը հաղթել է բոլոր պարտիաներում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30