Լրահոս
Օրվա լրահոսը

«Պոլիտեխնիկ, ԵՊՀ, Բժշկական, Թատերական, ՀՊՏՀ, Սլավոնական, Ֆրանսիական դուրս են եկել դասադուլի». Դավիթ Պետրոսյան

Ապրիլ 23,2018 10:31

Այս պահին ՀՀ բոլոր բուհերից ուսանողական խմբեր դասադուլ են անում: Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Պոլիտեխնիկ, ԵՊՀ, Բժշկական, Թատերական, ՀՊՏՀ, Սլավոնական, Ֆրանսիական դուրս են եկել դասադուլի»:

Մի խումբ ուսանողներ խմբված են ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց: Նրանցից մեկը գոչեց՝ մեր կարգախոսը հիշո՞ւմ եք, ուսանողները պատասխանեցին՝ ազատ, անկախ ուսանող: Բողոքի ցույցի դուրս եկած ուսանողները կոչ են անում նաև դասախոսներին միանալ իրենց: Ուսանողները Երևանի փոոցներով խաղաղ երթ են իրականացնում: Ուսանողները տեղեկացրին, որ իրենց քիչ առաջ միացան Բժշկականի ուսանողները: Ուսանողները նաև գոչում են՝ Նիկոլ-Նիկոլ:

Լարված վիճակ է Բաղրամյան պողոտայում: Ծնողները անչափահաս երեխաների հետ ցանկանում են դուրս գալ փողոց երթի, ոստիկանները բացատրում են, թե դա հնարավոր չէ: Նրանց միջև բանավեճ է տեղի ունենում: Քաղաքացիներից մեկը միջամտեց՝ ոչ մի գրամ ագրեսիա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30