Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեն Կարապետյանը լավ չի հասկացել մենք ինչ ենք ասում». Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 25,2018 12:03

«Կարեն Կարապետյանը եւ ՀՀԿ-ն փորձում են ժողովրդի ձեռքից խլել իր հաղթանակը, դուրս արի փողոց եւ տեր կանգնիր քո հաղթանակին, տեր կանգնիր քո հայրենիքին»,- այս կոչով Փաշինյանը ցուցարարների հետ Մաշտոցի պողոտայով երթ է անում:

«Մերժիր Սերժին» կարգախոսին այս անգամ փոխարինում է՝ «ՀՀԿ, հեռացի՛ր»-ը:

Ցուցարարները վանկարկում են՝ «Հաղթանակը մերն է», բոլոր ՀՀԿ-ականներին ասում են՝ «ո՛չ»:

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «ՀՀԿ-ն ժամանակի վրա է խաղում եւ ես խորհուրդ եմ տալիս չանել դա: Ուզում են Կարեն Կարապետյանին նշանակել վարչապետ եւ մտածում են ժողովուրդն այնքան միամիտ է, որ կհամաձայնի մի ՀՀԿ-ականին փոխարինել մյուսով»:

Նրան փոխանցեցին Կարեն Կարապետյանի խոսքերը՝ հրապարակում վարչապետ ընտրելը հակասում է օրենքին, Փաշինյանն արձագանքեց. «Կարեն Կարապետյանը լավ չի հասկացել մենք ինչ ենք ասում: Վարչապետը պետք է ընտրվի Ազգային ժողովում: Պետք է օրենքին համապատասխան առաջադրվի ԱԺ խմբակցության կողմից, իսկ ժողովուրդը հրապարակում պետք է համաձայնություն տա թեկնածուին»: Դիտարկմանը, որ ՀՀԿ-ականները չեն ուզում քվեարկել՝ Փաշինյանը պատասխանեց. «Իրենք իշխանություն չպետք է լինեն, այդքան բան»:

Փաշինյանն ասաց, որ եթե ԱԺ արտահերթ ընտրությունները իրենք անցկացնեն, առաջին ռեակցիան այն կլինի, որ իրենք կբոյկոտեն այդ ընտրությունները, այդ ընտրությունները չեն կայանա, ժողովուրդը հաղթել է եւ ժողովրդի հաղթանակի արդյունքները պետք է արձանագրվեն:

Հարցին՝ այսինքն, կարծում եք, որ եթե իրենք ընտրությունները կազմակերպեն, էլի կկեղծե՞ն՝ Փաշինյանը պատասխանեց. «Հարցը դա չի, հարցն այն է, որ ժողովուրդը հաղթել է եւ հաղթանակը պետք է արձանագրվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30