Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբողջապես աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին և ամբողջ հայությանը. ՎՍԴՀԿ ատենապետ

Ապրիլ 25,2018 14:13

ՀՀԿ-ական հակաժողովրդական, կոռումպացված համակարգը անցել է ակտիվ դիմադրության` փորձելով ամեն գնով պահպանել իր իշխանությունը:
Սերժ Սարգսյանի հրաժարականն առ ոչինչ է, եթե ամբողջությամբ չի ապամոնտաժվում այս համակարգը: Կարեն Կարապետյանի վարչապետ վերընտրվելը կնշանակի ԱԺ արտահերթ ընտրություններ` ՀՀԿ հովանու ներքո, որն օգտագործելով ադմինիստրատիվ և ֆինանսական ողջ գործիքակազմը` կգրանցի ՀՀԿ-ի հերթական հաղթանակը` պահպանելով Հայաստանը թալանող և ամայացնող վարչակազմը, արդյունքում կպահպանվի նաև Սերժ Սարգսյանի ստվերային կառավարումը:
Կոչ եմ անում մեր կուսակիցներին և համակիրներին շարունակել ամբողջական աջակցություն ցուցաբերել շարժմանն ու Նիկոլ Փաշինյանին` տրամաբանական ավարտին հասցնելու թավշյա համաժողովրդական հեղափոխության հաղթանակը:

Վերակազմյալ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ
Լյուդմիլա Սարգսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30