Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոսակցություններ կան, որ խաղաղապահ զորքերի սպաների են ձերբակալել». Սասուն Միքայելյան

Ապրիլ 25,2018 21:50

«Ահա այն իրողությունը, որի հետ այստեղ հավաքվածները, ոստիկանները եւ մյուսները պետք է հաշվի առնեն: Այս իրողությունը, որը տարիների ընթացքում չէր կայանում, այսօր կայացավ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,-Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» շարժման ցուցարարների հանրահավաքում այսօր հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Ելք» դաշինքի պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:

Ապա` նա նշեց. «Խոսակցություններ կան, որ խաղաղապահ զորքերի սպաների են ձերբակալել: Եթե այդպես է, ազատե՜ք նրանց»: Ազատամարտիկը համոզմունք հայտնեց, որ որեւէ ոստիկան իրավունք չունի բռնանալ ժողովրդի ազատության վրա:

«Սա վերածնունդ է՝ երեսուն տարվա վերածնունդ: Իշխանությունները հոխորտում էին,  թե սերնդափոխություն են անելու, բայց նոր սերունդը հենց այստեղ է համախմբված»,-եզրափակեց նա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30