Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի հանրային կետերում հայտնաբերվել է մեծաքանակ ժամկետանց սննդամթերք

Ապրիլ 26,2018 17:46

ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է.

Ապրիլի 25-ին հանրապետության շրջկենտրոններ և համայնքներ կատարված շրջայցի ընթացքում պարենային մթերքների իրացման հանրային կետերում հայտնաբերվել է մեծաքանակ ժամկետանց սննդամթերք, որն անմիջապես հանվել է վաճառքից: Բացի այդ, արձանագրվել են սննդամթերքի ոչ պատշաճ պայմաններում պահպանման, սանիտարական գրքույկների, սննդամթերքի մակնշման ու իրազեկման թերթիկների բացակայության  բազմաթիվ դեպքեր:

ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում բոլոր այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնց մոտ խախտումներ են արձանագրվել, խոտանել ժամկետանց սննդամթերքը և վերացնել վերոնշյալ խախտումները: Գործընթացը գտնվում է ծառայության տեսուչների անմիջական ուշադրության և վերահսկողության ներքո: Խախտումները չվերացրած կամ մասնակի վերացրած անձինք կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Ծառայությունը հորդորում է տնտեսավարող սուբյեկտներին սննամթերքի իրացմանն առնչվող ցանկացած հարցում լինել ուշադիր, հետևողական և պատասխանատու, քանի որ գործ ունենք մեր և մեր երեխաների առողջությանը վնաս հասցնելու խնդրի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30