Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծահարուստ Սուքիասյանների 8 միլիոնանոց նվերը գյումրեցի ընտանիքին (ֆոտոշարք և տեսանյութ)

Մայիս 26,2018 20:38

«Գյումրին առանց տնակներ»-ի հիմնադրամն այսօր  առանձնատուն հանձնեց  30 տարի շարունակ քաղաքի կենտրոնում՝ «Սուրբ Աստվածածին Յոթ Վերք» եկեղեցու հետնամասում տեղադրված տնակի մեջ բնակվող Մխիթարյանների ընտանիքին։

Առանձնատունն անօթևան ընտանիքի համար ձեռք էր բերվել «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի ներդրմամբ և «Գյումրին առանց տնակներ»-ի հիմնադրամի մասնակի համալրմամբ։ Առանձնատան արժեքը 9 միլիոն դրամ է, որից 8 միլիոնը նվիրել է Սուքիասյանների ընտանիքին պատկանող հիմնադրամը։

«Գյումրին առանց տնակներ»-ի հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Մխիթարյանների ընտանիքն այնքան էլ չի համակերպվել քաղաքի կենտրոնում գտնվող իրենց տնակից դուրս գալու մտքի հետ, հատկապես որ տնակի ներսում լավ հարմարություններ էին ստեղծել։ Ղարիբ Հարությունյանի ասելով՝ այդուհանդերձ իրենք կարողացել են բանակցել ընտանիքի հետ, համոզել նրանց ազատել տնակը։ Նոր գնված առանձնատունն էլ քաղաքի կենտրոնական հատվածներում է:

Այսօրվա բնակարանամուտին մասնակցում էր նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, որը վերջերս է հրաժարվել «Գյումրին առանց տնակներ»-ի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից։ Միքայել Սրբազանը շնորհակալություն հայտնեց Սարիբեկ Սուքիասյանին, որը իմանալով «Գյումրին առանց տնակներ»-ի հիմնադրամի մասին, սկզբում ցանկություն է հայտնել օժանդակել հիմնադրամին, այնուհետ ասել է 5 միլիոն դրամ կփոխանցեմ, վերջում փոխանցել է 8 միլիոն դրամ։

«Սուքիասյան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները նշեցին, որ մեծ է եղել Միքայել Սրբազանի գործոնը, վստահելով նրան՝ որոշել են գումար փոխանցել գյումրեցի մեկ անօթևան ընտանիքի համար բնակարան ձեռք բերելու։

Տանտերերը շատ ուրախ էին, նրանք արդեն իսկ սկսել են առանձնատան վերանորոգման աշխատանքները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031