Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը. 12 պատգամավոր դեմ էր

Մայիս 18,2017 16:47

Այսօր ԱԺ նախագահ ընտրվեց ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը:

Քվեարկությանը մասնակցել էր 100 պատգամավոր: Նրան կողմ էր քվեարկել 88-ը, 12-ը դեմ էին:

Համապատասխանաբար Էդմոն Մարուքյանին էլ կողմ էր քվեարկել 12 պատգամավոր, դեմ՝ 88: Անվավեր քվեաթերթիկ չկար:

Այս պահին ԱԺ-ում ընտրում են ԱԺ փոխնախագահ: ՀՀԿ-ն, ինչպես նախապես հայտարարել էին, առաջադրել է Էդուարդ Շարմազանովի եւ Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունները: «Ծառուկյան» դաշինքը ներկայացրեց Միքայել Մելքումյանի թեկնածությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031