Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազդակներ կան, որ Ասադի կառավարությունը սկսում է ընդունել Սիրիայի քրդական ինքնավարությունը». Փորձագետ (Տեսանյութ)

Օգոստոս 08,2017 14:18

«Սիրիայի իշխանությունները վերջին շրջանում հաջողություններ են արձանագրում. ԻՊ դիրքերը Սիրիայում զգալիորեն թուլացել են»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր գնահատելով իրավիճակը Սիրիայում՝ ասաց թուրքագետ, արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա նշեց, որ Սիրիայի կառավարության դիրքերն ուժեղանում են, իսկ Ասադի անձն արդեն ընդունելի է դառնում արեւմտյան մի շարք երկրների համար:

«Սիրիայի հյուսիսում՝ Իդլիբի շրջանում իրադրությունը կարգավորելու համար դեռ բավականին ժամանակ է պետք, իսկ ընդհանուր առմամբ՝ ահաբեկիչներին դուրս մղելու գործընթացը շարունակվում է»,- նկատեց նա:

Փորձագետի խոսքով՝ ազդակներ կան, որ Ասադի կառավարությունը սկսում է ընդունել Սիրիայի քրդական ինքնավարությունը, որը նախկինում չէր ընդունում. «Երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները վկայում են, որ կարծես թե գործակցություն է ձեւավորում քրդերի եւ կառավարության միջեւ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031