Post Tagged with: "ԵԽԽՎ"

  • Ըստ ՀՀԿ գործադիր մարմնի անդամի՝ «Դիտորդները չափն անցել են»

    Ըստ ՀՀԿ գործադիր մարմնի անդամի՝ «Դիտորդները չափն անցել են»

    «Այ սա դիտորդներն ուղղակի չափն անցել են»,- Aravot.am-ին ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը: Հիշեցնենք, որ ամսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ  երեկ հրապարակված եզրակացության մեջ, ԵԱՀԿ/ԺՄԻԳ եւ ԵԽԽՎ դիտորդները նկատել են. «Դիմումների և բողոքների համար իրավական դաշտը և այն եղանակը, որով [...]

     
  • Դավիթ Հարությունյանը հաստատում է, որ եղել են լցոնումներ

    Դավիթ Հարությունյանը հաստատում է, որ եղել են լցոնումներ

    ԵԱՀԿ/ԺՄԻԳ եւ ԵԽԽՎ դիտորդների նախնական եզրակացության մեջ պնդումներ կան լցոնումների եւ արձանագրությունների կեղծման մասին, մինչդեռ պատկան մարմիններն ու անձինք պնդում են, որ նման բաներ ընտրությունների ընթացքում չեն եղել: «Միջազգային դիտորդները արձանագրել են լուրջ խախտումների մասնակի դեպքեր, ինպես, օրինակ, արդյունքների կամ արձանագրության կեղծում (4 դեպք) կամ նկատել են, որ ընտրատուփերը նախապես [...]

     
  • ԵԽԽՎ դիտորդները կգան մայիսի 4-ին

    ԵԽԽՎ դիտորդները կգան մայիսի 4-ին

    Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 24 անդամներից բաղկացած պատվիրակությունը, որը ղեկավարում է բարոնուհի Նիքոլսոնը (լուսանկարում)՝ Հայաստան կայցելի մայիսի 4-7-ը՝ դիտարկելու խորհրդարանական ընտրությունները: Այս մասին հայտնում է ԵԽ մամուլի ծառայությունը, հավելելով, որ պատվիրակությունը հանդիպումներ կունենա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի, ԿԸՀ-ի եւ հասարակական կազմակերպությունների եւ մամուլի ներկայացուցիչների հետ՝ մինչեւ քվեարկության օրը: Դիտորդական առաքելությանն [...]

     
  • Նաղդալյանը պատասխանեց ադրբեջանցի եւ թուրք պատվիրակների ելույթներին

    Նաղդալյանը պատասխանեց ադրբեջանցի եւ թուրք պատվիրակների ելույթներին

    Ապրիլի 26-ի երեկոյան ԵԽԽՎ-ն քննարկում էր «Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում ներքին տեղահանված անձանց եւ վերադարձողների իրավիճակը» զեկույցը: Կանխատեսելի էր, որ Ադրբեջանի պատվիրակության անդամներն այս առիթը չէին բաց թողնի Ղարաբաղի մասին խոսելու համար, եւ ելույթները հաջորդեցին մեկը մյուսին: Առաջինը Գանիրա Փաշաեւան էր, որը հայտարարեց, թե Ադրբեջանում ինը քաղաքացիներից մեկը փախստական է կամ [...]

     
  • ԵԽԽՎ-ն ընդունեց Փոստանջյանի հեղինակած բանաձեւի նախագիծը

    ԵԽԽՎ-ն ընդունեց Փոստանջյանի հեղինակած բանաձեւի նախագիծը

    Զարուհի Փոստանջյանի բացակայությամբ՝ ԵԽԽՎ-ն երեկ ընդունեց նրա նախապատրաստած զեկույցը եւ բանաձեւի նախագիծը՝ իր անդամ երկրներին խնդրելով հարգել արտահայտման եւ տեղեկատվության ազատությունը համացանցում եւ առցանց լրատվամիջոցներում: Վեհաժողովի ընդունված բանաձեւում նաեւ ասվում է, թե նման լրատվամիջոցները պետք է պատասխանատու լինեն ապօրինի բովանդակության՝ մասնավորապես ուշադրություն դարձնելով մանկական պոռնոգրաֆիայի եւ այլատյացություն, ռասիստական խտրականություն, ատելություն, [...]

     
  • Ստրասբուրգում Հերմինե Նաղդալյանի չհնչած ելույթը

    Ստրասբուրգում Հերմինե Նաղդալյանի չհնչած ելույթը

    Եվրոպայի խորհրդի կայքէջում այսօր հրապարակվել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանի ելույթը, որը նա պետք է ունենար Վեհաժողովի ապրիլի 23-ի նիստում, սակայն չկարողացավ՝ ժամանակը սպառվելու պատճառով: Հիշեցնենք, որ նման ելույթներն ընդգրկվում են նիստի պաշտոնական արձանագրության մեջ՝ որպես հավելված: Հերմինե Նաղդալյանի ելույթի թեման Ցեղասպանությունն է. նա շնորհակալություն է հայտնել բոլոր [...]

     
  • Ադրբեջանցիները ԵԽԽՎ-ում տալիս են նույն հարցերը, ստանալով նույն պատասխանները

    Ադրբեջանցիները ԵԽԽՎ-ում տալիս են նույն հարցերը, ստանալով նույն պատասխանները

    ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը երեկ Վեհաժողովում, երբ քննարկվում էր Բյուրոյի զեկույցը՝ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին: Եվրոպայի խորհրդի կայքէջի համաձայն, պրն Սեիդովը ելույթում շնորհակալություն է հայտնել ԵԽԽՎ նախագահին իր նախաձեռնության համար՝ կազմակերպել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ հանդիպումներ ԵԽ շրջանակներում, նշելով, թե Ադրբեջանի պատվիրակությունը մշտապես կողմ է եղել նման հանդիպումներում [...]

     
  • Հայաստանի ԱԺ ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ անդամները հայտարարել են շահերի բախման մասին

    Հայաստանի ԱԺ ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ անդամները հայտարարել են շահերի բախման մասին

    Երեկ ԵԽԽՎ-ում Բյուրոյի եւ Մշտական կոմիտեի զեկույցը ներկայացնելու ժամանակ ազդարարվել է, որ Բյուրոն սահմանել է նոր կարգ, ըստ որի՝ դիտարկման առաքելություն իրականացնող ժամանակավոր հանձնաժողովների անդամները պետք է հայտարարեն շահերի բախման մասին՝ մինչեւ կհաստատվեն որպես դիտորդներ: «Այս նոր կարգն արդեն գործածվել է Հայաստանի եւ Սերբիայի դիտորդական առաքելությունների համար,- ասել է զեկուցող [...]

     
  • ԵԽԽՎ դիտորդ. «Ես սկսում եմ մտածել`ընտրողի համար տեղամաս մտնելու համար տեղամասը կբավականացնի՞…»

    ԵԽԽՎ դիտորդ. «Ես սկսում եմ մտածել`ընտրողի համար տեղամաս մտնելու համար տեղամասը կբավականացնի՞…»

    Հայաստանում աշխույժ քաղաքական բանավեճ է ընթանում: Այս տպավորություններով են Հայաստանից հեռանում երկօրյա այցով Հայաստան ժամանած ԵԽԽՎ պատվիրակները: Նախընտրական գործընթացից ի՞նչ մտահոգություններ կամ խնդիրներ են նկատել հարցին,այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատվիրակներից բարոնուհի Էմմա Նիքոլսոնը պատասխանեց. «Մեզ փոխանցված տեղեկությունները՝ թե խնդիրների, թե մարտահրավերների, թե դրական տեղաշարժերի ու հնարավորությունների մասին համակ ուշադրությամբ ենք [...]

     
  • ԱԺ ընդդիմադիրները եւ ԲՀԿ-ն բողոքել են ԵԽԽՎ դիտորդներին

    ԱԺ ընդդիմադիրները եւ ԲՀԿ-ն բողոքել են ԵԽԽՎ դիտորդներին

    Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակության հետ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունից հանդիպեցին ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւ խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Ժառանգություն» կուսակցության հետ միասին մասնակցող «Ազատ դեկոկրատներ» կուսակցության անդամներ Անուշ Սեդրակյանը եւ Արմեն Առաքելյանը: Ըստ ԱԺ պաշտոնական կայքի՝ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար բարոնուհի Էմմա Նիքոլսոնը շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` տեղեկացրեց, [...]

     
  • ԵԽԽՎ-ն առաջարկում է վերստեղծել ՆԳՆ-ն

    ԵԽԽՎ-ն առաջարկում է վերստեղծել ՆԳՆ-ն

    ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի Երեւան կատարած այցի վերաբերյալ տեղեկատվական հաղորդման մեջ, որը քննարկվեց Մոնիթորինգի հանձնաժողովի վերջին նիստում՝ անդրադարձ կա դատական համակարգի եւ ոստիկանության բարեփոխումներին: Մասնավորապես նշված է, թե ոստիկանական համակարգում կոռուպցիան մնում է մտահոգության առարկա: Հիշատակված է, որ Վեհաժողովը բազմիցս առաջարկել է, որ ոստիկանության նկատմամբ լինի իրապես քաղաքացիական վերահսկողություն, [...]

     
  • Հայտնի դարձավ նաեւ ԵԽԽՎ 30 դիտորդների ղեկավարը

    Հայտնի դարձավ նաեւ ԵԽԽՎ 30 դիտորդների ղեկավարը

    ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը մարտի 20-ին նամակ է հղել Հայաստանի ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին՝ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները դիտարկող ԵԽԽՎ առաքելության վերաբերյալ: Նամակում մասնավորապես հիշատակված է, որ մարտի 2-ին ՀՀ ԱԺ նախագահը հրավիրել էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին՝ դիտարկելու մայիսի 6-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները: Ժան-Կլոդ Մինյոնը տեղեկացրել է, որ ԵԽԽՎ [...]

     
  • ԵԽԽՎ-ն ակնկալում է, որ ՀՀ ընտրությունները լինելու են իրապես մրցակցային

    ԵԽԽՎ-ն ակնկալում է, որ ՀՀ ընտրությունները լինելու են իրապես մրցակցային

    ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի՝ հունվարի 16-17-ը Երեւան կատարած այցի վերաբերյալ տեղեկատվական հաղորդման մեջ առանձին բաժնով անդրադարձ կա 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստությանը: Այստեղ եւս մեկ անգամ շեշտված է. «Այս ընտրությունները շատ կարեւոր են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման համար»: Հույս է հայտնված, որ եթե ընտրություններն իրոք ժողովրդավարական մթնոլորտում անցնեն՝ կօգնեն [...]

     
  • Հայաստանի ընտրությունները ԵԽԽՎ-ից դիտարկելու է բարոնուհի Նիքոլսոնը

    Հայաստանի ընտրությունները ԵԽԽՎ-ից դիտարկելու է բարոնուհի Նիքոլսոնը

    ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովն այսօր Փարիզում քննարկեց Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի Երեւան հունվարի 16-17-ը այցի վերաբերյալ տեղեկատվական փաստաթուղթը: Մեր հարցին, թե ինչպե՞ս անցավ քննարկումը՝ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Մոնիթորինգի հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Մանրամասն քննարկում, որպես այդպիսին, չեղավ: Ավելի շատ՝ Պրեսկոտը ներկայացրեց հաղորդումը, մի քանի պատգամավորներ ուղղեցին հարցեր, որոնց [...]

     
  • Ըստ ԵԽԽՎ համազեկուցողների՝ «Մարտի 1»-ի քննությանը պիտի ներգրավվեին զոհերի հարազատները

    Ըստ ԵԽԽՎ համազեկուցողների՝ «Մարտի 1»-ի քննությանը պիտի ներգրավվեին զոհերի հարազատները

    ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի այսօր Փարիզում անցկացվող նիստի օրակարգում է ինչպես Հայաստան, այնպես էլ Ադրբեջան այդ երկրների համազեկուցողների կատարած փաստահավաք այցերի վերաբերյալ տեղեկատվության քննարկումը: Այսօր ԵԽԽՎ-ն գաղտնազերծել է Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի Երեւան հունվարի 16-17-ը այցի վերաբերյալ տեղեկատվական փաստաթուղթը, որը պետք է քննարկվի հանձնաժողովում: Փաստաթղթի սկզբում անդրադարձ կա 2008 թվականի [...]

     
  • ԵԽԽՎ Բյուրոյի նիստում ՀՀ ԱԺ ընտրություններն են

    ԵԽԽՎ Բյուրոյի նիստում ՀՀ ԱԺ ընտրություններն են

    Այսօր Փարիզում տեղի է ունենում ԵԽԽՎ բյուրոյի նիստը, որի ընթացքում քննարկվելու է Խորհրդարանական Վեհաժողովի առաջիկա նստաշրջանի օրակարգը։ Մասնավորապես օրակարգում են Ղազախստանի՝ հունվարի 15-ի խորհրդարանական , Ռուսաստանի մարտի 4-ի նախագահական, ինչպես նաեւ Հայաստանի եւ Սերբիայի առաջիկա խորհրդարանական ընտրությունների դիտարկման հարցերը։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

     
  • Զարուհի Փոստանջյանի նախապատրաստած ԵԽԽՎ բանաձեւի նախագիծը

    Զարուհի Փոստանջյանի նախապատրաստած ԵԽԽՎ բանաձեւի նախագիծը

    Էլեկտրոնային լրատվամիջոցներն այսօր մեծ թափով զարգացում են ապրում, որին զուգընթաց առաջացնում մի շարք մարտահրավերներ՝ լրագրության, տեղեկատվության ազատության ոլորտներում: Այս խնդիրներին անդրադարձ կա ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի նախապատրաստած զեկույցում եւ բանաձեւի նախագծում, որոնք Վեհաժողովում շրջանառության մեջ են դրվել այս տարվա փետրվարի 15-ին: «Ազատ արտահայտվելու իրավունքի և տեղեկատվության ազատության պաշտպանությունը [...]

     
  • Հայերից դեմ էր միայն Նաիրա Զոհրաբյանը

    Հայերից դեմ էր միայն Նաիրա Զոհրաբյանը

    Ուշագրավ է, թե ինչպես են երեկ քվեարկել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները «Բնակչության բռնի տեղաշարժը որպես մարդու իրավունքների խախտում» բանաձեւի քվեարկության ժամանակ: Արդեն հաղորդել ենք, որ այդ բանաձեւում թուրք եւ ադրբեջանցի պատվիրակների առաջարկով ներառվել է հետեւյալ պարբերությունը. «Երկու երկրների միջեւ հակասության դեպքում՝ տեղահանված բնակչության կամ դրա հետեւանքների վերաբերյալ, երկու երկրները պետք [...]

     
  • ԵԽԽՎ ԼՂ հարցով հանձնաժողովն առայժմ չի գործի

    ԵԽԽՎ ԼՂ հարցով հանձնաժողովն առայժմ չի գործի

    ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներն առաջիկայում կարող են դադարեցվել՝ ըստ «Ազատություն» ռադիոկայանի, այդ մասին «Թրենդ» գործակալությանն ասել է ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնը: «Բյուրոյում այսօր այդ հարցի շուրջ քննարկում տեղի ունեցավ եւ մենք որոշեցինք, որ հանձնաժողովի աշխատանքները մոտ ժամանակներս  չեն վերսկսվի: Մեզ  ժամանակ է անհրաժեշտ՝ այս հարցը համակողմանի [...]

     
  • ԵԽԽՎ-ում ընդունվեց թուրքերի առաջարկը՝արխիվները բացելու վերաբերյալ

    ԵԽԽՎ-ում ընդունվեց թուրքերի առաջարկը՝արխիվները բացելու վերաբերյալ

      Արդեն հաղորդել ենք, որ ԵԽԽՎ-ն այսօր ընդունեց «Բնակչության բռնի տեղահանումը որպես մարդու իրավունքների խախտում» բանաձեւը: Քննարկման ընթացքում ելույթ ունեցավ թուրք պատվիրակ Փելին Գյունդեշ Բակիրը՝ որպես ընդամենը տեղահանման, հիվանդությունների ու պատերազմի հետեւանք ներկայացնելով 1912-1922 թթ Թուրքիայիում հայերի «մահացության բարձր աստիճանը»: Ելույթ ունեցավ նաեւ Գանիրա Փաշաեւան՝ դժգոհություն հայտնելով, որ զեկույցում անտեսվել [...]

     
 
 
 
Website by Hmayak Tigranyan