Post Tagged with: "շախմատ"

  • Գելֆանդն ու Անանդը կրկին ոչ-ոքի խաղացին

    Գելֆանդն ու Անանդը կրկին ոչ-ոքի խաղացին

    Շախմատի թագի համար աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի եւ հավակնորդ Բորիս Գելֆանդի միջեւ Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում ընթացող մրցամարտի իներորդ պարտիան, որում սպիտակներով խաղում էր իսրայելցի հավակնորդ Գելֆանդը, 49-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքի: Հաշիվը կրկին հավասար է՝ 4,5:4,5: Տասներորդ պարտիայում սպիտակներով խաղալու է հնդիկ գրոսմայստերը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

     
  • Ոչ ոք չի կարողանում հաղթել

    Ոչ ոք չի կարողանում հաղթել

    Մոսկվայում շախմատի թագի  համար գործող չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի եւ իսրայելցի հավակնորդ Բորիս Գելֆանդի միջեւ մրցամարտի երրորդ պարտիան նույնպես ավարտվել է ոչ-ոքի: Սպիտակներով խաղացող Անանդը պարտիայի ընթացքում շոշափելի առավելություն է ունեցել, սակայն դա նյութական արժեքի վերածելու համար ժամանակը չի բավականացրել: Վաղը կայանալիք չորրորդ պարտիայից առաջ հաշիվը հավասար է՝ 1,5:1,5: [...]

     
  • Առաջին քայլը կատարեց Կիրսան Իլյումժինովը

    Առաջին քայլը կատարեց Կիրսան Իլյումժինովը

    Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահի Ինժեներական մասնաշենքում մեկնարկած շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Վիշվանաթան Անանդ-Բորիս Գելֆանդ մրցամարտը, որում սպիտակներով խաղում էր գործող չեմպիոն հնդիկ գրոսմայստեր Անանդը, 24-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքի: Գլխավոր մրցավար, հայաստանցի Աշոտ Վարդապետյանն ուղիղ 15:00-ին գործի դրեց ժամացույցը, սակայն Անանդի փոխարեն, բայց նրա ցուցումով, առաջին քայլը կատարեց ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան [...]

     
  • Չեմպիոններ՝ Բրազիլիայում եւ Ֆրանսիայում

    Չեմպիոններ՝ Բրազիլիայում եւ Ֆրանսիայում

    Սան Պաուլու քաղաքում անցկացված շախմատի Բրազիլիայի առաջնությունում հայ շախմատիստ Արմեն Բրուտյանը երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց մինչեւ 18 տարեկանների չեմպիոնի կոչումը: Իսկ ահա 16-ամյա Գարի Ժիրոյանը Ֆրանսիայում հավասարը չունեցավ իր տարիքային խմբի առաջնությունում:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

     
  • Հայ շախմատիստները` ԱՄՆ-ի առաջնությունում

    Հայ շախմատիստները` ԱՄՆ-ի առաջնությունում

    Սենթ-Լյուիսում մեկնարկած շախմատի Ամերիկայի տղամարդկանց եւ կանանց առաջնությունում խաղացվել է երկու տուր: Կանանց մրցաշարում հայ գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը կորցրել է կես միավոր եւ ընթանում է առաջատարների խմբում: Նա զիջում է միայն Աննա Զատոնսկիխին: Տղամարդկանց առաջնությունում Վարուժան Հակոբյանը նույնպես իր անվան դիմաց 1,5 միավոր է գրանցել, բայց նա եւս հինգ շախմատիստների [...]

     
  • Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ. «Մեր կոշտ դիրքորոշումը ոչ ոք չի ուզում հաշվի առնել» (Տեսանյութ)

    Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ. «Մեր կոշտ դիրքորոշումը ոչ ոք չի ուզում հաշվի առնել» (Տեսանյութ)

    Ադրբեջանահայերն այս ընտրություններին չեն սատարի ոչ մի ուժի. այս մասին հայտարարեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը: Նա պարզաբանեց. «Ոչ մի ուժ չի կիսում մեր գաղափարները: Մենք մեր խնդիրների լուծման ակնկալիքով դիմել ենք բազմաթիվ ուժերի, սակայն ոչ մի արձագանք: Մեր վիճակը ողբալի է: 25 տարվա ընթացքում ադրբեջանահայերի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման առումով [...]

     
  • Վլադիմիր Հակոբյանի նյարդերը տեղի տվեցին

    Վլադիմիր Հակոբյանի նյարդերը տեղի տվեցին

    Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, որ Պլովդիվում այսօր ավարտվող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում հավակնում էր չեմպիոնական տիտղոսին, նախավերջին տուրում սեւ խաղաքարերով պարտվեց Լորան Ֆրեսինեին (Ֆրանսիա) եւ 7,0 միավորով նահանջեց 22-րդ հորիզոնական: Հայաստանցի գրոսմայստերն ամենայն հավանականությամբ դուրս մնաց նաեւ ընդհանրապես մեդալների համար պայքարից ու նրա գլխավոր նպատակը հիմա 25 լավագույնների մեջ մնալն [...]

     
  • Պլովդիվում Մելքումյանն ու Հովհաննիսյանն առաջատարների մեջ են

    Պլովդիվում Մելքումյանն ու Հովհաննիսյանն առաջատարների մեջ են

    Պլովդիվում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց 13-րդ անհատական առաջնությունը Խաղացված երկու տուրերում մեր հանրապետությունից միայն երկու հոգի՝ գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանն են հաղթանակներ տոնել եւ գտնվում են մրցաշարային աղյուսակը գլխավորող 40 շախմատիստների շարքում: Ընդ որում՝ Մելքումյանը սպիտակներով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Դավիթ Բենիձեին, իսկ Հովհաննիսյանը սեւ խաղաքարերով պարտության [...]

     
  • Մեկնարկել է շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը

    Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մեկնարկած շախմատի Եվրոպայի տղամարդկանց 13-րդ անհատական առաջնությունում, որին մասնակցում են 45 երկրների 350 շախմատիստներ եւ որոնց կեսից ավելին գրոսմայստեր են, Հայաստանի ներկայացուցիչներն ընդհանուր առմամբ հաջող են մեկնարկել: Առաջին օրը հաղթանակ են տարել Վլադիմիր Մովսիսյանը, Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հավհաննիսյանը, Զավեն Ադրդրիասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, ոչ-ոքի են խաղացել Վլադիմիր Հակոբյանը, [...]

     
  • Շախմատիստուհիներին արգելվել է սեքսուալ տեսք ունենալ

    Շախմատիստուհիներին արգելվել է սեքսուալ տեսք ունենալ

    Եվրոպայի շախմատային միությունը շախմատիստների հագուկապի խիստ կանոններ է սահմանել, որոնք սկսել են կիրառվել արդեն Թուրքիայում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: ԵՇՄ-ի սահմանած նոր պահանջներով մրցումների ժամանակ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին թույլատրվում է կրել վերնաշապիկ, որի միայն երկու կոճակը կարող է արձակված լինել, մարզաշապիկ, տաբատ, ջինս, վերնազգեստ (կրծքի մասը ոչ շատ բաց), [...]

     
  • Լիլիթն ու էլինան մի փոքր բարելավել են դիրքերը

    Լիլիթն ու էլինան մի փոքր բարելավել են դիրքերը

    Թուրքիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Վեցերորդ տուրում Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Աննա Հայրապետյանը հաղթանակ տարան, Լիլիթ Գալոյանը վաստակեց կես միավոր եւ միայն Մարիա Կուրսովան անհաջողության մատնվեց: Յոթերորդ տուրից առաջ Լիլիթ Մկրտչյանը 4,0 միավորով ընթանում է 16-րդ տեղում, նույնքան միավորով մրցաշարային աղյուսակում նրան հաջորդում է Էլինա Դանիելյանը: [...]

     
  • Մեր աղջիկները Թուրքիայում լավ մեկնարկ են տվել

    Մեր աղջիկները Թուրքիայում լավ մեկնարկ են տվել

    Այս պահին Թուրքիայում ընթանում  է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության վեցերորդ տուրը: Էլինա Դանիելյանը սպիտակներով առավելության է հասել Ալինա Կաշլինսկայայի նկատմամբ, Աննա Հայրապետյանը պարտության է մատնել Կամիլ Դե Սերուքսին, իսկ Լիլիթ Գալոյանը սեւերով ոչ-ոքի է արել Իրինա Գալյամովայի հետ: Լիլիթ Մկրտչյան-Սոֆիո Գվետաձե եւ Նատալյա Պոգոնինա-Մարիա Կուրսովա պարտիաները դեռ շարունակվում են: [...]

     
  • Մեր աղջիկների խաղն ինչ-որ չի ստացվում

    Մեր աղջիկների խաղն ինչ-որ չի ստացվում

    Թուրքիայի Գազիանտեպ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում մեր հանրապետության շախմատիստների խաղն ինչ-որ չի ստացվում: Հինգ տուրից հետո Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Կուրսովան իրենց անվան դիմաց գրանցել են 3,0-ական միավոր՝ 1,5 միավորով ետ մնալով երեք առաջատարներից: Լիլիթն ընթանում է 33-րդ, Էլինան՝ 35-րդ, Մարիան՝ 38-րդ հորիզոնականում: Լիլիթ Գալոյանը [...]

     
  • Թուրքիայի Գազիանտեպ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները երեք տուրից հետո համեստ դիրքեր են զբաղեցնում

    Թուրքիայի Գազիանտեպ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները երեք տուրից հետո համեստ դիրքեր են զբաղեցնում

    Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը 1,5-ական միավորով 103 մասնակիցների մեջ բաժանում են 50-52-րդ հորիզոնականները, Մարիա Կուրսովան հավասար ցուցանիշով 60-րդն է, իսկ Հայաստանի գործող չեմպիոնուհի Աննա Հայրապետյանը 1,0 միավորով՝ 84-րդը: Մրցաշարային աղյուսակը  հարյուր տոկոսանոց արդյունքով գլխավորում են ֆրանսիացի Մարի Սեբագը, լիտվուհի Վիկտորիա Չմիլիտեն եւ ռումինացի Քրիստինա-Ադելա Ֆուազորը: Այսօր՝ 4-րդ [...]

     
  • Կանանց աշխարհի առաջնությունները Թբիլիսիո՞ւմ

    Վրաստանի կառավարությունը Շախմատային պրոֆեսիոնալների ասոցիացիային (ՇՊԱ) արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի կանանց առաջնությունները Թբիլիսիում կազմակերպելու հայտ է ներկայացրել` երաշխավորելով $ 100 հազար մրցանակային ֆոնդը: Մրցաշարերի անցկացման ենթադրյալ ժամկետը մայիսի 30-ից հունիսի 6-ն է: Աշխարհի առաջնության կանոնադրությունը պետք է հաստատվի երկու շաբաթվա ընթացքում: Կազմակերպիչները` ՇՊԱ-ն եւ Վրաստանի շախմատի ֆեդերացիան, մտադիր են [...]

     
  • Աշխարհի երեք լավագույնները հաստատել են իրենց մասնակցությունը

    Աշխարհի երեք լավագույնները հաստատել են իրենց մասնակցությունը

    Ռուսաստանի շախմատային ֆեդերացիան իր պաշտոնական կայքում տեղեկատվություն է տեղադրել այն մասին, որ հաստատվել է աշխարհի ութերորդ չեմպիոն Միխայիլ Տալի ավանդական` 7-րդ հուշամրցաշարի անցկացման ժամկետը: Այն կմեկնարկի հունիսի 7-ին եւ եզրագիծը կհատի հունիսի 19-ին: Արդեն այդ մրցաշարին իրենց մասնակցությունը հաստատել են ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման ցուցակի երեք առաջատարները` նորվեգացի Մագնուս Կարլսենը, Հայաստանի [...]

     
  • Հրանտ Մելքումյանը հաղթանակ տարավ 75-րդ քայլում

    Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում ընթացող շախմատի Aeroflot Open 2012 ներկայացուցչական միջազգային մրցաշարում երեկ երկրորդ տուրի օրն էր: A խմբում հանդես եկող Հայաստանի երկու ներկայացուցիչներից համաշխարհային օլիմպիադայի հաղթող եւ աշխարհի թիմային չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը սեւերով հանդիպեց Մաքսիմ Ռոդշտեյնի հետ: Հայ գրոսմայստերը երկար պայքարեց մրցակցի շոշափելի առավելությունը չեզոքացնելու համար, սակայն հաջողության չհասնելով՝ 78-րդ [...]

     
  • Աշխարհի թիմային չեմպիոնն սկսեց հաղթանակով

    Երեկ Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում մեկնարկեց աշխարհի ամենախոշոր շախմատային միջազգային մրցաշարերից մեկը՝ Aeroflot Open-ը, որն անցկացվում է արդեն 11-րդ անգամ: Մրցաշարում ուժեղագույնների A խմբում ընդգրկված 77 շախմատիստներից 75-ը կրում է գրոսմայստերի կոչում: Նրանց մեջ են նաեւ հայաստանցիներ Վլադիմիր Հակոբյանը եւ Հրանտ Մելքումյանը: Հայաստանի ազգային հավաքականի անդամ Վլադիմիր Հակոբյանն առաջին տուրում սպիտակ [...]

     
  • Եվրոպայի անհատական առաջնությանը կմասնակցի հավաքականի ամբողջական կազմը

    Եվրոպայի անհատական առաջնությանը կմասնակցի հավաքականի ամբողջական կազմը

    Մարտի 1-ին Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում մեկնարկող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը կմասնակցեն Հայաստանի ազգային հավաքականի բոլոր անդամները` Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը եւ հանրապետության նորընծա չեմպիոն Աննա Հայրապետյանը: «Armchess.am»-ը տեղեկացնում է, որ այս հնգյակը, արդեն որպես ամբողջական թիմ, մարզիչ Արթուր Չիբուխչյանի ղեկավարությամբ հանդես է գալու նաեւ օգոստոսին [...]

     
  • Մովսիսյանն ու Սարգսյանը հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տված երեսուն  շախմատիստների մեջ են

    Մովսիսյանն ու Սարգսյանը հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տված երեսուն շախմատիստների մեջ են

    Ջիբրալթարում մեկնարկած շախմատի «Tradewis Gibraltar Chess Festival»   միջազգային բաց փառատոնում Հայաստանի ազգային հավաքականի անդամներ,  գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանն ու Գաբրիել Սարգսյանը երկրորդ անընդմեջ  հաղթանակը տարան եւ հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տված երեսուն  շախմատիստների մեջ են: Այսօր Սերգեյը հանդիպում է էստոնացի Կայդո Կուլաոտսի, իսկ Գաբրիելը՝ իտալացի  Սաբինո Բրունելոյի հետ: Փառատոնի մասնակից երրորդ [...]

     
 
 
 
Website by Hmayak Tigranyan