Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԸ ՀԱՅՀՈՅԱ՞ՆՔ Է

Հոկտեմբեր 13,1999 00:00
Azgayin joxov

Որեւէ նախաձեռնություն երեկ ԱԺ-ում այդպիսի հանգամանալից քննարկումների տեղիք չտվեց, որքան «Անասնաբուժության մասին» եւ «Աշխարհագրական անվանումների մասին» օրինագծերը։ Վերջինիս առնչությամբ պատգամավոր Սերգեյ Իսրայելյանն առանձնակի կրքով հարց ուղղեց, թե ե՞րբ է վերանայվելու «չարաբաստիկ Գեղարքունիք անունը»։ Համընդհանուր ծիծաղից հետո Գեղարքունիքի մարզից ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանը բացատրեց անվանման ծագումնաբանությունը. «Շատ գեղեցիկ «արքունիք» բառից է։ Ինչո՞ւ եք այդ անունը վարկաբեկում»։

ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԵՄ Է ԱՐՏԱՀԵՐԹ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Levon Ter-Petrosyan

«Հիմա, որ Իսրայելում իշխանության է եկել խաղաղության կուսակցությունը, հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանում էլ նույնը կրկնվի»,- «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի այս հարցին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարցով պատասխանեց. «Հավերժ իշխանություն կա՞։ Մի օր փոխվելու է, ինչ է եղել»։ Ժամկետի վերաբերյալ հարցին ի պատասխան էլ նշեց. «Սպասենք 2003 թվականին։ Իշխանությունը եթե ընտրվում է՝ պիտի ամբողջ ժամկետն աշխատի։ Չէի ցանկանա, որ արտահերթ ընտրություն լինի. ամենավատ բանն այդ է, որ ժամկետից շուտ իշխանություն է փոխվում՝ ստիպված կամ կամավոր»։

ԽՄԱԾ՝ ՂԵԿԻՆ

ashot ghahramanyan

Երեւան քաղաքի ՆԳ վարչության պետ Աշոտ Ղահրամանյանն «Առավոտին» հայտնեց, որ հոկտեմբերի 1-ին, 6-ին եւ 8-ին անցկացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ղեկին նստած վարորդներից 191-ը խմած են։ Նշյալ երեք օրվա ընթացքում հայտնաբերվել է 1000-ից ավելի ավտոմեքենա վարող, որոնց փաստաթղթերը եւ ավտոմեքենայի վիճակը չեն համապատասխանել պահանջվող պայմաններին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031