Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 16,2000 00:00

… ԵՎ ԱՅԼՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22172ԻՆ Մարտ172ապրիլ ամիսներին հնարավոր են հեղափոխական պրոցեսների զարգացումներ։ Այդ կարծիքը երեկ, ասուլիսի ժամանակ հայտնեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը. «Կա հստակ ձեւավորված հասարակական պատվեր այս վարչախմբի դեմ, մնում է մի բան՝ ո՞վ է իրականացնելու այդ պատվերը»,172 հարցնում է պարոն Մակեյանը եւ ինքն էլ պատասխանում՝ «հարկավոր է լուրջ քաղաքական ուժ»։ Իսկ այդ ուժը ստեղծելու նախաձեռնությունն իր վրա է վերցրել «Ժողովրդավարական Հայրենիք»172ը։ Պետրոս Մակեյանն առայժմ անուններ չտվեց, ասելով, թե իշխանությունները արագ կփորձեն օգտվել դրանից, բայց չթաքցրեց, որ իրենք բանակցություններ եւ հանդիպումներ են ունենում տարբեր քաղաքական ուժեր, քաղաքական գործիչների, մտավորականների հետ։ Նպատակը ընդդիմադիր ճակատի ստեղծումն է, այն կկոչվի «Հայաստանի, հայ ժողովրդի փրկության ճակատ», որը. «ընդդիմադիր դաշտը կուղղորդի, որպեսզի իշխանափոխությունը ընթանա սահուն, սահմանադրական ճանապարհով եւ ոչ թե ժողովրդի հախուռն հեղափոխական մթնոլորտի ազդեցության տակ»։ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը դիմել էր քաղաքապետարան՝ հանրահավաքի եւ երթի թույլտվություն ստանալու համար։ Երթի մասին դիմումը մերժվել է, հանրահավաքը թույլատրվել էր նոյեմբերի 17172ին։ Սակայն կուսակցությունը գտնում է, որ իրեն քիչ ժամանակ է թողնված հանրահավաքը կազմակերպելու համար, հետեւաբար, որոշվել է այն անցկացնել նոյեմբերի 22172ին, ժամը 14172ին, Ազատության հրապարակում։ Հանրահավաքի ժամանակ «բնականաբար, կոչ ենք անելու ժողովրդին, որպեսզի ոտքի կանգնեն եւ տեր կանգնեն իրենց իրավունքին»։ Մ. ԵՍԱՅԱՆ ԼՂՀ նախագահին խորհուրդ են տալիս ներողամիտ չլինել Ըստ ամենայնի, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի պատվիրակությունն առաջիկայում կայցելի Արցախ՝ ներկա գտնվելու Սամվել Բաբայանի դատաքննությանը։ Հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանն այս մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ՝ անցած շաբաթ ՀՀ խորհրդարանականների Արցախ կատարած այցելության ժամանակ։ Մինչ ԼՂՀ ղեկավարության հետ հանդիպումն էին հայաստանցի պատգամավորներն առաջարկել ԱԺ նախագահին ձեւավորել դիտորդական առաքելությամբ պատվիրակություն, որը կմասնակցի ԼՂՀ նախագահի դեմ իրականացված մահափորձի դատաքննությանը։ Արկադի Ղուկասյանը, ըստ Վիկտոր Դալլաքյանի, «շատ բարեհամբույր եւ պատրաստակամ» է արձագանքել այս առաջարկին՝ հավելելով, թե նրանք կարող են անգամ գործին ծանոթանալ։ Մինչդեռ ԼՂՀ նախագահի խորհրդական Ժաննա Գալստյանը, միջամտելով խոսակցությանը՝ ասել է, թե ղարաբաղցիների մեծամասնությունը Արկադի Ղուկասյանին «մեղադրում է Սամվել Բաբայանի նկատմամբ ներողամիտ վերաբերմունքի համար։ Տիկին Ժաննան փաստորեն համոզում էր ԼՂՀ նախագահին՝ այս հարցում ավելի կարծր՝ ոչ չեզոք դիրքորոշում ունենալ»։ Արդյոք իրոք Ղարաբաղում Արկադի Ղուկասյանից նմա՞ն դիրքորոշում են ակնկալում, կա՞ Սամվել Բաբայանին անպայման պատժելու տրամադրվածություն՝ հետաքրքրվեցինք պրն Դալլաքյանից։ ԼՂՀ172ում բազմաթիվ հանդիպումներից նրա տպավորությունն էր. «Ըստ էության, նախնական էյֆորիան կարելի է համարել անցած։ Անպայման պատժելու, դաժանություն ցուցաբերելու, բռնությանը բռնությամբ պատասխանելու մտայնությունը, համենայն դեպս, ԼՂՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպումներում չզգացի։ Շատերն ափսոսանքով էին այդ մասին խոսում»։ ԼՂՀ նախագահի հետ հանդիպման պաշտոնական մասի ավարտից հետո Վիկտոր Դալլաքյանը նրան հետեւյալ նկատառումն էր հայտնել. «Արցախի հերոսներից մեկը՝ Վազգեն Սարգսյանը, սպանված է, մյուսը՝ Սամվել Բաբայանը ճաղերի ետեւում է։ Սա, չգիտեմ, պատմությա՞ն քմահաճույքն է, որ անքննարկելի արժեքները դարձել են քննարկելի եւ ավելին՝ բացասական ռակուրսով են քննարկվում։ Սա բոլորի ցավն է դարձել, թե ինչո՞ւ պիտի այսպես լիներ։ Ինձ թվաց, Արկադի Ղուկասյանն այդ մասին չէր մտածել»։ Ա. Ի. ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԵՆ «Հայ երիտասարդ գործարարների աջակցության կենտրոնի» մամլո քարտուղար Ահարոն Գասպարյանը երեկ մեզ հայտնեց, որ ՆԳՆ քննչական մեկուսարանից ազատ են արձակել հոկտեմբերի 30172ի Արկադի Վարդանյանի հանրահավաքին մասնակցած, իրենց կազմակերպության երկու անդամների՝ Էդգար Վարդանյանին եւ Լեւոն Զուրաբյանին (ձեր իմացած Լեւոն Զուրաբյանը չէ)։ Նրանց վարչական կալանք էինք տվել մինչեւ 15 օր։ Մինչեւ երեկվա ժ. 17.15172ը բաց չէին թողել վերոնշյալ կազմակերպության նախագահ Արսեն Արզումանյանին։ «Հայոց տուն» ազգային172հայրենասիրական միությունից տեղեկացանք, որ այսօր քննչական մեկուսարանից կազատվի նաեւ կազմակերպության նախագահ Վարդան Պետրոսյանը։ Վերջինս նույնքան ակտիվորեն էր մասնակցել հիշյալ հանրահավաքին, նույնիսկ «քաղաքացիական անհնազանդության» կոչ արել։ ՀԱՅՐԻԿՅԱՆԻՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՂՆԵՐԸ ԿՊԱՏԺՎԵՆ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հրամանի համաձայն, նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտողները խստիվ կպատժվեն։ Սպասվում է նաեւ ՆԳ նախարարի նույնաբովանդակ հրամանը։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930