Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է ԳՐԱԴԱՐԱՆԸ

Ապրիլ 04,2001 00:00

ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է ԳՐԱԴԱՐԱՆԸ Որքան էլ զարմանալի է, սակայն ուսանողները գրադարան էլ են այցելում: Եթե որոշ մասնավոր բուհերի գրադարանները նախանձելի վիճակում են, ապա պետական բուհերին կից գրադարանների վրա հույս դնելն անիմաստ է: Այդ պատճառով ուսանողները օգտվում են կա՛մ Գիտությունների ազգային ակադեմիայի գրադարանից, կա՛մ էլ՝ այլ գրադարաններից: Ակադեմիայի գրադարանը միշտ հրաշալի վիճակում է եղել, եւ այսօրվա ծանր պայմաններում անգամ աշխատում են սպասարկման բարձր մակարդակը պահել: Ինչը չի կարելի ասել Ազգային գրադարանի մասին: Ամեն ինչ սկսվում է ընթերցողական տոմս ստանալիս, որի համար 300 դրամ է գանձվում: Այդ գործով զբաղվող բաժնում «ծանր» աշխատանք կատարողները հավերժ սուրճ են խմում, իսկ երբ տոմս ստանալու թեկնածու է գալիս, նրան մոտ քսան րոպե կարող են «չնկատել»: Եվ եթե փորձեք ձեր իրավունքները պաշտպանել, ցույց կտան՝ «փիղը ինչ թռչուն է»: Ձեզ այնպիսի հարցեր կտան, որ առնվազն հիմար ձեզ կզգաք: Մոտավորապես նույն իրավիճակն է ստեղծվում, երբ սկսնակ ընթերցողը մոլորվում է գրադարանի հսկա շենքում կամ պարզապես չի իմանում՝ ում դիմել, ինչ հարցով դիմել եւ այլն: Երկար նվաստացումներից հետո մի կերպ հասնում եք ընթերցասրահ, որը, իհարկե, այն սրահը չէ, որ ձեզ պետք էր, եւ այսպես մի քանի անգամ: Եթե դուք կարդալու եւ կենտրոնանալու ունակություն ունեք, այդ ամենից հետո, դա էլ է կորում: Էլ չխոսեմ գրադարանի արտաքինի մասին: Օրինակ, մինչեւ արտաքնոց հասնելը այդ հիմնարկության առկայության մասին դեռ շատ հեռվից կարելի է իմանալ: Եթե Հայաստանում քրիստոնեության 1700-ամյակի կապակցությամբ այդքան վերանորոգումներ եւ անիմաստ շինարարություններ են արվում, ինչո՞ւ չի կարելի Ազգային գրադարանին ուշադրություն հատկացնել: Թե՞ քաղաքի հյուրերը միայն կազինոներով եւ ռեստորաններով են հետաքրքրվելու: Մ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել