Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ տարածքներից էինք խոսում՝ ասում էր ձեռքերս կկտրեմ, ստեղից մի միլիմետր հող չեմ տա․ հիմա էս մարդը տալով գնում է»․ Գառնիկ Դանիելյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Մայիս 01,2024 17:46

«Երբ տարածքներից էինք խոսում՝ ասում էր ձեռքերս կկտրեմ, ստեղից մի միլիմետր հող չեմ տա, հրապարակում ինձ կախեք, եթե ստեղից մի միլիմետր հող տանք։ Հիմա էս մարդը տալով գնում է, չէ՞»,-Տավուշում լրագրողների հետ զրույցում վրդովվեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարած քաղաքականությանը։

Հիշեցնենք՝ Տավուշում օրեր շարունակ ընթանում է պայքար ընդդեմ Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացի։ 

Գառնիկ Դանիելյանը, կրկին անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին, ասաց․ «Էս մարդը մի հատ էլ Սահմանադրություն, Անկախության հռչակագիր, դրոշ, գերբ, ասում է՝ սաղ փոխենք, Արարատի վրա չնայենք։ Հիմա ասել է Արարատի վրա մի նայեք, մեկ էլ կասի՝ Արագածի վրա մի նայեք, մի հատ էլ կասի՝ Տավուշի վրա հանկարծ չգնաք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031