Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել. Նիկոլ Փաշինյան

Մայիս 01,2024 20:25

«Մենք ասում ենք՝ մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, այլ հարց է, երբ մենք ասում ենք, որ պետք է վերարտադրել սահմանը, վերարտադրել նշանակում է գնալ ու գետնի վրա տեղորոշել այդ սահմանը՝ արդեն ձևավորված սկզբունքների հիման վրա».-

այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ղազարյանի հարցին՝ այս ամենն ունի՞ աշխարհաքաղաքական ենթատեքստ, ի պատասխան Փաշինյանն ասել է.

«Մեր երկրի անվտանգության ապահովման և մեր երկրի շահերից է բխում, որ մենք ի վերջո որդեգրենք մեր տարածաշրջանում առանց արտաքին օգնության և առանց արտաքին հովանավորության ապրելու բանաձևը»:

Ի՞նչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում հարցին, Փաշինյանը պատասխանել է. «Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է, եւ մենք ամեն ինչ անում ենք, որ նրանցից յուրաքանչյուրի իրավունքները,  արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031