Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտ»

Հոկտեմբեր 03,2001 00:00

Սուբյեկտիվի՞զմ, թե՞ անտեղյակություն «Առավոտ» օրաթերթի ս.թ. սեպտեմբերի 21-ի թիվ 176/1583 համարում «Տերերը փոխվում են, գործը մնում է կանգնած» հոդվածի կապակցությամբ ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Որոտան գետի վրա կառուցվող հիդրոտեխնիկական կառույցի օբյեկտիվ վիճակի եւ այն իրականացնող կազմակերպության գործունեությունը: Որպեսզի ընթերցողը հնարավորություն ունենա իրական փաստերի հիման վրա ճիշտ տեղեկատվություն ստանալ կառույցի եւ այն իրականացնող հիմնարկի վերաբերյալ։ ՀՀ կառավարության 09.02. 2001թ. թիվ 92 որոշմամբ «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտի շինարարության պատվիրատուի պարտականությունները դրվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության վրա, որոնք իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության 21.03.2001թ. թիվ 225 որոշմամբ ստեղծվել եւ այժմ էլ գործում է ՀՀ քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկը։ Հարկ է նշել, որ տարեսկզբի վեց ամիսների ընթացքում շինարարական աշխատանքները թունելում չեն դադարեցվել՝ չնայած ֆինանսավորման բացակայությանը եւ այդ ընթացքում կատարվել է շուրջ 200 մ հորատանցում, քանի որ աշխատանքների դադարեցումը՝ կապված հատվածի բարդ երկրաբանական պայմանների հետ, կարող էր հանգեցնել անցանկալի հետեւանքների՝ փլուզումների, իսկ յուրաքանչյուր փլուզման հետեւանքների վերացումը տվյալ տեղամասում միջին հաշվով կարժենար լրացուցիչ շուրջ 200-250 մլն դրամ։ Իսկ ինչ վերաբերում է կատարված աշխատանքներին, ապա 2001 թվականի միայն 9 ամիսների ընթացքում կատարվել են 325 մ հորատանցման աշխատանքներ, այն դեպքում, երբ 1999թ. այդ ցուցանիշը կազմել է 345մ, իսկ 2000թ.՝ 92մ։ Այդ ընթացքում իրականացվել են 1337.1 մլն դրամի շինմոնտաժային աշխատանքներ՝ ՀՀ պետբյուջեով նախատեսված 1394.0 մլն դրամի դիմաց։ «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի ս. թ. հունիսի 20-ին նշանակված տնօրենը ոչ մի առնչություն չունի հոդվածագրի նշած «արդեն լուծարված» ՀՀ գյուղնախարարության ՇՊ ՊՓԲԸ-ի հետ։ Ինչ վերաբերում է հիմնարկի աշխատավարձերի չափին, ապա դրանք սահմանվում են ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ ներդրումային ծրագրեր իրականացնող պետական հիմնարկների համար սահմանված սանդղակին համապատասխան եւ այդպիսի հիմնարկներ Հայաստանում եզակի չեն։ Պարզաբանում մտցնենք նախկինում չվճարված աշխատավարձերի վերաբերյալ։ Օբյեկտի նախկին պատվիրատուին առաջին եռամսյակի համար պետք է վճարվեր 15588.07 հազար դրամ, որից 4306.7 հազար դրամ վճարվել է 25.06.2001թ., իսկ 11281.3 հազար դրամը վճարվել է 17.09.2001թ., այսինքն հոդվածի հրապարակումից առաջ, այն դեպքում, երբ հենց ինքը՝ հոդվածագիրը, իրավացիորեն նշում է օբյեկտի ընդհանուր ֆինանսավորման 50% մակարդակի մասին։ Կցանկանայինք նաեւ նշել, որ ընդունման եւ հանձնման պրոցեսում չեն դադարել հորատանցման աշխատանքները։ ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից հստակեցվել եւ ճշգրտվել են պայմանագրային հարաբերությունները կապալառուների հետ՝ համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթների, հստակեցվել են վերջնական ծավալներն ու ժամկետները, լրամշակվել են թունելում առկա հիմնական նախագծային-նախահաշվային փաստաթղթերը, որոնք այնուհետեւ ներկայացվել են պետական փորձաքննության եւ ստացել դրական եզրակացություններ։ Նախապատրաստվել են թունելի գլխամասային կառուցվածքների եւ արագահոսի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը եւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության կողմից արդեն իսկ սկսված է մրցութային ընթացակարգը։ Ինչ վերաբերում է նշված 7.5 մլն դրամ արժողությամբ գույքին (իրականում հաշվեկշռային արժեքը 7018.6 հազար դրամ է, իսկ մնացորդայինը՝ 6654.5 հազար դրամ), որը նոր կազմավորվող հիմնարկին անհրաժեշտ էր սկզբնական շրջանում աշխատանքները սահուն եւ օպերատիվ կարգավորելու համար, ապա այժմ սկսված է այն ՀՀ կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտեին վերադարձնելու գործընթացը։ Արփա-Սեւան թունելախորշի եւ այստեղ իրականացվող շինարարական աշխատանքների հետ «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկը որեւէ առնչություն չունի, իսկ 2001թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Որոտան գետը Սեւանին միացնող թունելում որեւէ վթար տեղի չի ունեցել։ ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել