Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հոկտեմբեր 19,2001 00:00

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «Ռուսաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպությունը՝ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 14-17-ը կազմակերպել էր մի շարք միջոցառումներ՝ նվիրված Քրիստոնեության 1700- ամյակին։ Միջոցառումները սկսվել են Արցախում, շարունակվել Մալիշկա գյուղում, այնուհետեւ՝ Երեւանում։ Այստեղ հոկտեմբերի 17-ին «Կարեն Դեմիրճյան» կենտրոնի համերգասրահում կազմակերպվել էր համերգ հայ եւ ռուս արտիստների մասնակցությամբ։ Համերգը բացեց Երեւանի պետական ակադեմիական երգչախումբը եւ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական նվագախումբը՝ դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ։ Միջոցառման ընթացքում ցուցադրվում էին հատվածներ հայ-ռուսական բարեկամության մասին վկայող իրադարձություններից։ Համերգը ներկայացնում էին ե՛ւ հայ, ե՛ւ ռուս մշակութային գործիչները՝ Ջիվան Գասպարյան, Սյուզան Մարգարյան, Ռուբեն Մաթեւոսյան, Անահիտ Մխիթարյան, տարբեր պարային համույթներ եւ, իհարկե, նաեւ ռուսական էստրադային աստղ՝ Իրինա Ալեգրովան, որն ամբողջովին փոխեց համերգի բնույթը։ Նշենք, որ շատերի համար այդ փոփոխությունը հաճելի չէր, սակայն հանդիսականների մեծ մասը նրան դիմավորեց մեծ ցնծությամբ։ Փոփոխությունը հետեւյալն էր. լուրջ համերգային ծրագիր էր, որտեղ հնչում էին արիաներ տարբեր օպերաներից, ժողովրդական երգեր եւ այլն, հանկարծ, Իրինա Ալեգրովան մեկ-երգու երգ երգելուց հետո բեմ է հրավիրում մի քանի կիսամերկ «տրանսֆիստիտների», որոնք, երկնագույն փետուրներով զարդարված, պարում էին։ Մարդիկ՝ որոնք եկել էին հանրահայտ Ռոբերտինո Լորետտիին տեսնելու, հուսալքված տուն վերադարձան։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել