Հոկտեմբերի 30-ին «Մանթաշյանց» գործարարների ակումբի «Մանթաշյանց 100» ձևաչափի շրջանակում տեղի է ունեցել գործարար նախաճաշ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ։
Հանդիպման ընթացքում զրույց է ծավալվել Հայաստանի տնտեսական զարգացումների, գործարար միջավայրի, տարբեր ոլորտներում առկա խնդիրների և նոր հնարավորությունների շուրջ։
Քննարկվել են արտահանման և ներմուծման ընթացակարգերը, էլեկտրամոբիլների ներմուծման հնարավորությունները, լոգիստիկայի զարգացումը և հայկական արտադրանքի՝ միջազգային շուկաներում առաջմղումը։
Կարդացեք նաև
Նախարարը ներկայացրել է պետական աջակցության ծրագրերն ու դրանց ընձեռած հնարավորությունները, պատասխանել գործարարների հարցերին և լսել նրանց առաջարկները։
Էկոնոմիկայի նախարարություն




















































