Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ, գյումրեցի Ալեքսանդրա Գրիգորյանը հրում վարժությունում փոքր բրոնզե մեդալ նվաճեց։
Պոկում վարժությունում Ալեքսանդրան կարողացավ ֆիքսել միայն 85 կգ, որն այս վարժությունում 6-րդ արդյունքն էր։ Բայց մեր մարզուհին, որն իրեն ավելի վստահ է զգում հրումում, արձանագրեց 120 կգ արդյունք, ինչը նրան բերեց փոքր բրոնզե մեդալ։ Իսկ երկամարտում Ալեքսանդրա Գրիգորյանը 205 կիլոգրամով պայքարն ավարտեց չորրորդ հորիզոնականում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































