«Սպուտնիկ Արմենիա». «Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների թիվը հասնում է 3 հազարի․ դա չափազանց շատ է նման փոքր երկրի համար», – ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
«Չգիտեմ, գուցե Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, այնտեղ շատ լավ խոհանոց կա, գուցե ամերիկացի քաղաքացիներին պարզապես դուր է գալիս այնտեղ ապրել և աշխատել։ Հնարավոր է՝ դա է պատճառը, կամ գուցե կա նաև մեկ այլ պատճառ», – ասել է նա:



















































