«ԵԱՏՄ կողմից հրապարակված զեկույցում բազմաթիվ բացասական կանխատեսումներ են արվում։ Մասնավորապես, կանխատեսվում է ՀՆԱ-ի 15 տոկոս անկում, գնաճ է կանխատեսվում։ Եվ ամենավտանգավորը ես կառանձնացնեի դրամական փոխանցումների հնարավոր կրճատումը, որը շուրջ 1,8 մլրդ դրամ է կազմում»,- ԱԺ նստաշրջանում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։
Նրա խոսքով՝ կարծիքները երկու մասի են բաժանված․ մի խումբ կարծիքների համաձայն՝ կանխատեսվում են ապոկալիպտիկ հետևանքներ, մեկ այլ տեսակետի համաձայն՝ ովքեր նման կանխատեսումներ ունեն, տնտեսությունից ոչինչ չեն հասկանում։ «Ի դեպ՝ վերջին միտքը հնչեցրել է երկրի վարչապետը, իսկ ապոկալիպտիկ հետևանքներ կանխատեսողը ևս կոմպետենտ պաշտոնյա է մեր երկրում։ Նույնիսկ կա երրորդ տեսակետ, որ եթե այդ կանխատեսումների 50 տոկոսն իրականություն դառնան, այո, հնարավոր է՝ մենք ունենանք ապոկալիպտիկ հետևանքներ»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հայկ Ֆարմանյանը հավելեց՝ եթե իշխանություններն ասում են, որ բացասական սցենարներ հնարավոր չեն, նշանակում է՝ անլուրջ վերաբերմունք ունեն այդ երկրների նկատմամբ։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































