Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ պետք է, որ եթե մենք գործընկերներով ինչ-որ քաշքշուքի մեջ էլ ընկնենք, օգնականները պարտադիր չի, որ կողքից մի հատ պատգամավորի բզբզան, քաշքշեն». ՔՊ պատգամավոր

Հոկտեմբեր 30,2026 15:46 Share
Աջակցեք aravot.am-ին

«Մենք գործընկերներ ենք, հիմա էլ իրար հետ հավաքված խոսում եք, իսկ դուք ուզում եք անպայման բզբզեք»,- խորհրդարանում լրագրողներին նախատեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռոման Համբարձումյանը, երբ նրանք փորձում էին երեկ խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին հարցեր տալ։

Թեմայի շուրջ լրագրողների տարբեր հարցերին, իշխանական պատգամավորը պատասխանեց․ «Մենք գործընկերներ ենք, հայացքների պատճառով կարող է մեկ-մեկ էլ մի փոքր քաշքշուք լինի։ Ըտենց չի, որ դուք տրամադրված, պետք է էնպիսի բաներ հարցնեք, որ մեկը մեկից մի բան ասի՝ սկսեք․․․Մենք միշտ էլ բարիշած ենք, դա ամեն օր, ամեն երկրում էլ լինում է, բայց էս պահին գործընկերներ ենք, խի՞ եք բզբզում։ Աշխատելու ենք՝ էլ չլինի, հայացքների պատճառով պուճուր-պուճուր հավաքվում է, լինում է։ Հիմա, մենք ուզում ենք իրար հետ աշխատենք՝ էլ չլինի։ Ինձ պետք է, որ եթե մենք գործընկերներով ինչ-որ քաշքշուքի մեջ էլ ընկնենք, օգնականները պարտադիր չի, որ կողքից մի հատ պատգամավորի բզբզան, քաշքշեն։ Բոլորս գործընկերներ ենք, հայեր են»։

Նա չպատասխանեց հարցին, թե ո՞ւմ օգնականն էր իրեն հարվածել։

Իսկ դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը ողջունում էր՝ հակադարձեց․ «Ողջունում էր նրա համար, որ պետք չի մեզ անընդհատ հրահրեն։ Քանի ամիս է՝ մենք դիմանում ենք։ Ճիշտ չի»։

Իշխող ուժի մեկ այլ պատգամավոր, Վահե Ղալումյանը չցանկացավ թեմայի մասին խոսել, միայն ասաց, որ չի կարծում, թե Վահագն Ալեքսանյանն աթոռը շպրտելով միտումնավոր ինչ-որ բան է ցանկացել։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031