Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզասերները, սովորաբար, մեծագույն հաճույքով են կարդում ոչ միայն սպորտի «աստղերի» մարզական նվաճումնե

Դեկտեմբեր 01,2001 00:00

Ամենից շատ վաստակել է Գուստավո Կուերտենը Մարզասերները, սովորաբար, մեծագույն հաճույքով են կարդում ոչ միայն սպորտի «աստղերի» մարզական նվաճումների մասին պատմող տեղեկությունները։ Նրանց հավասարապես, եթե ոչ ավելի, հետաքրքրում է, թե իրենց կուռքերը տարվա ընթացքում որքան գումար են վաստակում։ Մասնավորապես, խոսելով պրոֆեսիոնալ թենիսիստների մասին, տեղեկացնենք, որ այս առումով անցնող մրցաշրջանում ամենից ավելի հաջողակ եղել է բրազիլացի Գուստավո Կուերտենը, որը տարեվերջին վարկանիշային դասակարգման ցուցակում առաջին տեղը զիջեց ավստրալացի Լեյթոն Հյուիթին։ Մեծ ռակետի հարավամերիկացի վարպետը, որ «Ռոլան Գարոսի» հաղթողն է, այս տարի հարստացել է եւս $4 մլն 91 հազարով։ Իսկ ԱՄՆ-ի բաց առաջնությունը շահած Կանաչ աշխարհամասի ներկայացուցիչը նրան զիջել է ընդամենը $45 հազարով։ Ներկայացնում ենք այն 20 թենիսիստների անունները, ովքեր 2001թ. արդեն ավարտված մրցաշրջանում մյուսներից շատ գումար են վաստակել։ 1. Գուստավո Կուերտեն (Բրազիլիա)՝ $4.091.004 2. Լեյթոն Հյուիթ (Ավստրալիա)՝ 4.045.618 3. Եվգենի Կաֆելնիկով (Ռուսաստան)՝ 3.238.889 4. Անդրե Աղասի (ԱՄՆ)՝ 2.341.766 5. Մարատ Սաֆին (Ռուսաստան)՝ 2.207.702 6. Խուան Կառլոս Ֆերրերո (Իսպանիա)՝ 2.179.671 7. Սեբաստյան Գրոսժան (Ֆրանսիա)՝ 1.918.584 8. Պատրիկ Ռաֆթեր (Ավստրալիա)՝ 1.670.592 9. Թոմի Հաաս (Գերմանիա)՝ 1.544.640 10. Գորան Իվանիշեւիչ (Խորվաթիա)՝ 1.245.040 11. Թիմ Հենման (Մեծ Բրիտանիա)՝ 1.118.699 12. Փիթ Սամփրաս (ԱՄՆ)՝ 994.331 13. Մաքսիմ Միրնի (Բելառուս)՝ 913.769 14. Ալեքս Կորետխա (Իսպանիա)՝ 897.819 15. Ռոժե Ֆեդերեր (Շվեյցարիա)՝ 865.425 16. Աոնո Կլեման (Ֆրանսիա)՝ 848.999 17. Ալբերտ Պորտաս (Իսպանիա)՝ 841.804 18. Իրժի Նովակ (Չեխիա)՝ 838.093 19. Սյենգ Շալկեն (Նիդեռլանդներ)՝ 812.380 20. Անդրեյ Պավել (Ռումինիա)՝ 800.714 Ք. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել