Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը չի կարող ավարտվել հանցագործին «մարդասիրական» պատճառաբանությամբ վերադարձնելով Ադրբեջանին». Տաթևիկ Հայրապետյան

Հոկտեմբեր 01,2026 23:23 Share

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է։

«ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ։

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի պետական սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է հայ կնոջ ոտքին։

Նա ձերբակալվել է, և դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Այս դեպքը պետք է դիտարկել նաև նախորդ նախադեպերի համատեքստում։ 2019 թվականին Հայաստանի իշխանությունները ԿԽՄԿ-ի աջակցությամբ Ադրբեջանին վերադարձրեցին Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի քաղաքացի Էլվին Իբրահիմովին՝ այդ քայլը պաշտոնապես բնորոշելով որպես «հումանիտար քայլ»։

2023 թվականին Ադրբեջանին վերադարձվեց նաև Հուսեյն Ախունդովը, որը Հայաստանում սպանել էր 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին և դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման։

Այսօր պետք է բացառել նման նախադեպի կրկնությունը։

ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը չի կարող ավարտվել հանցագործին «մարդասիրական» պատճառաբանությամբ վերադարձնելով Ադրբեջանին։

Այս դեպքը պետք է քննվի օրենքի ողջ խստությամբ, իսկ մեղավոր ճանաչվելու դեպքում՝ հանցագործը պետք է կրի օրենքով նախատեսված պատիժը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031