ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց երկու տարի ժամկետով։ Պատիժը պայմանականորեն չի կիրառվի։
Նշանակվեց մեկ տարի փորձաշրջան։ Մինչեւ դատավճռի ուժի մեջ մտնելը՝ Էդգար Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողություն կկիրառվի։ Նման որոշում կայացրեց դատավոր Սաթենիկ Անդրեասյանը (լուսանկարում)։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, դատախազ Հայկ Ավետյանը միջնորդել էր Էդգար Ղազարյանի նկատմամբ պատիժ նշանակել՝ 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը և լրացուցիչ պատիժ՝ 3 տարի ժամկետով հանրային գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկումը։
Հիշեցնենք, այս գործով դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել։ Գործը ստացել է՝ «ՍԴ դատավորների գործ» անունը։ Ավելի վաղ Էդգար Ղազարյանը հայտարարել էր, որ բողոքարկելու են։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ




















































