Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԿՇՆՈՐՀՎԵՆ

Դեկտեմբեր 12,2001 00:00

ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԿՇՆՈՐՀՎԵՆ 2000 թ. Ֆրանսիայի «Ռոբերտ Պողոսյան եւ Որդիներ» ֆոնդը հիմնադրեց «Հանրապետության նախագահի մրցանակ»։ Այն ամենամյա է եւ նպատակ ունի խրախուսել գիտության, առողջապահության եւ մշակույթի զարգացումը։ Համաձայն պայմանագրի, մրցանակաբաշխության կազմակերպումը ստանձնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Սկսած 2001 թ., ամեն տարի «Ռոբերտ Պողոսյան եւ Որդիներ» ֆոնդը մրցանակի համար հատկացնում է 25000 ԱՄՆ դոլար, որը բաշխվում է հինգ անվանակարգերով։ 2001 թ. մայիսին եղավ առաջին մրցանակաբաշխությունը։ Հանրապետության նախագահը մրցանակներ հանձնեց Հրաչյա Ներսիսյանին (բնական եւ տեխնիկական գիտություններ), Մերուժան Կարապետյանին, Հովհաննես Կիզողյանին եւ աշխատանքային խմբին (ինֆորմացիոն տեխնոլոգիաներ), ՀՀ ԳԱԱ գենետիկայի կենտրոնին եւ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամին (առողջապահություն), Տիգրան Ավետիսյանին (հումանիտար գիտություններ): Մրցանակ չտրվեց արվեստ եւ գրականություն անվանակարգով։ 2002 թ. մրցանակների հայտերը ընդունվում են այս տարվա դեկտեմբերի 1-ից մինչեւ 2002-ի հունվարի 30-ը։ Դիմում-հայտեր կարող են ներկայացնել անհատները, կազմակերպություններն ու հիմնարկությունները։ Մրցանակների հավակնորդները դիմում-հայտերը կարող են ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գրասենյակից։ Մրցանակակիրների անունները կհրապարակվեն 2002 թ. մայիսին։ Մրցանակները կհանձնվեն հանրապետության նախագահի նստավայրում։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել