Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԳՈՒՑՅԱԼԸ՝ ԴԻՄՈՒՄԱՏՈՒ

Դեկտեմբեր 12,2001 00:00

ՀԱՆԳՈՒՑՅԱԼԸ՝ ԴԻՄՈՒՄԱՏՈՒ Շենգավիթի թաղապետ Մ. Սարգսյանը «ի պատասխան» քաղաքացի Հմայակ Այվազյանի հարցման՝ հայտնել էր (գրավոր), որ Մայիսի 9-ի փողոցի 4/1շ. 9 հասցեում գտնվող բնակարանի սեփականաշնորհմանը մասնակցել են «Ձեր ընտանիքի հետեւյալ անդամները. Այվազյան Հմայակ-վարձակալը, Բաղդասարյան Հայաստան- կինը, Այվազյան Սամվել-տղան»։ Կադաստրը՝ Էրեբունու, «մուտքագրում» է (26.11.01թ.) դիմող Հմայակ Այվազյանի դիմումը, որը «խնդրել» էր տեղեկություններ տալ վերոնշյալ բնակարանի սեփականաշնորհմանը մասնակցած անձերի մասին։ Հիմա՝ «դիմումատու» Հմայակ Այվազյանի մասին. տպագրում ենք նրա մահվան տեղեկանքը։ Նա մահացել է 09.12.98 թ.։ Որ հանգուցյալը 2 տարի հետո կարող է դիմում գրել թաղապետին, կադաստրին եւ վերջիններս էլ պատասխանեին նրան, այսերկրային երեւույթ չէ։ Միթե հանգուցյալներին նրանք իրենց սիրտը կարող են այս կերպ բացել։ Բայց սա ընտրամարաթոնի օրերը չէ, երբ որոշ հանգուցյալներ Թոխմախից, Կարմիր բլուրից, Նորքից փեշերը քշտած գալիս-հասնում էին ընտրամասեր, իրենց ձայները տեղ հասցնելու համար։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել