Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԼԱՅՆ ՇՐՋԱՆԱԿ

Փետրվար 02,2002 00:00

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԼԱՅՆ ՇՐՋԱՆԱԿ Հունվարի 30-ին «Սոցիալիստական Հայաստան» միավորման քաղաքական խորհուրդը՝ իր ծրագրավորված միջկուսակցական հանդիպումների շրջանակներում հյուրընկալեց ՍԻՄ-ի պատվիրակությանը: Միավորման անդամները ներկայացրին Հայաստանի ներքաղաքական դաշտի հստակեցման անհրաժեշտության վերաբերյալ իրենց պատկերացումները: Միավորման միասնական տեսակետի համաձայն՝ բոլոր իրական քաղաքական ուժերը՝ անկախ իրենց գաղափարական կողմնորոշումներից, կարող են եւ պետք է համագործակցեն մի շարք համազգային նշանակություն ունեցող հարցերի շուրջ, այն է՝ Արցախի հիմնահարց, ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության ոլորտներ, ինչպես նաեւ՝ երկրի ամբողջական նկարագրին առնչվող գաղափարական մշակումներ: Այդ կողմնորոշումը լիակատար հավանություն ստացավ ՍԻՄ-ի ներկայացուցիչների կողմից, որի նախագահ Հ.Խաչատրյանը, ողջունելով գաղափարակից կուսակցությունների համախմբումը, հաստատեց իրենց՝ ազգայնական հանդիսացող կազմակերպության սկզբունքները. մերժելով ձախ եւ աջ ծայրահեղականությունը՝ սերտ համագործակցել չափավոր հայացքների տեր քաղաքական ուժերի հետ՝ կառուցողական ծրագրերի շուրջ: Հանդիպման մասնակիցները, բնական է, չէին կարող չանդրադառնալ հանդիպման նախօրեին «Սոցիալիստական Հայաստան» միավորման բնականոն քաղաքական գործունեությունը՝ իր ծրագիրը հանրությանը ներկայացումը, խափանող՝ իշխանությունների կողմից կատարած քայլերին: «Սոցիալիստական Հայաստան» միավորման Լրատվության ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել