2020 թվականից Միջին միջանցքով բեռնափոխադրումների ծավալն աճել է 7 անգամ, ուստի օբյեկտիվորեն անհրաժեշտ է դիվերսիֆիկացում։ Իսկ «Թրամփի ուղին» կարող է լրացնել արդեն գործող ճանապարհները, նշել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մենք չենք կարծում, որ TRIPP-ը կամ որևէ այլ երթուղի կարող է էական խնդիր ստեղծել Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար։ Սա վերաբերում է նաև Անակլիային։ Անակլիայի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է, և դա ինքնին վկայում է այն մասին, որ Վրաստանի երթուղին մրցակից չունի», – ասել է Կոբախիձեն։
Թարգմանությունը՝ Sputnik Արմենիայի



















































