Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑՈՒՅԹ

Փետրվար 20,2002 00:00

ՄՐՑՈՒՅԹ Փետրվարի 16-ից «Արամ Խաչատրյան» համերգասրահում սկսվել է երիտասարդ տաղանդավոր երաժիշտների ունկնդրում՝ «Օրբելյան հիմնադրամի» սահմանած «Միջազգային փոխանակման կրթաթոշակին արժանանալու նպատակով։ «Օրբելյան հիմնադրամը», որի նախագահն է Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, Ռուսաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կոնստանդին Օրբելյանը (ԱՄՆ), հիմնադրվել է Լոս Անջելեսում եւ կոչված է ուսման ընթացքում օժանդակելու երիտասարդ տաղանդավոր երաժիշտներին։ Կրթաթոշակները կշնորհվեն Երեւանում, Սանկտ Պետերբուրգում եւ Մոսկվայում։ Այս տարի կրթաթոշակ է սահմանված նաեւ Գյումրիի համար։ Կրթաթոշակին արժանանալու հավակնորդներից յուրաքանչյուրին անձնապես լսում է Կ. Օրբելյանը եւ, բնականաբար, ինքն էլ որոշում հաղթողներին։ Ունկնդրումն անցկացվում է տարիքային երկու կատեգորիաներում. Ա՝ 15-18 տարեկան, Բ՝ 18-25 տարեկան, հետեւյալ մասնագիտություններով՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ, փողային գործիքներ, վոկալ։ Կրթաթոշակի մրցանակային ֆոնդը կազմում է շուրջ 4000 ԱՄՆ դոլար, որը համապատասխանաբար բաշխվելու է Առաջին, Երկրորդ եւ Երրորդ կրթաթոշակներին արժանացած մրցակիցների միջեւ. Առաջին կրթաթոշակ (մեկ տեղ)՝ 1200 ԱՄՆ դոլար, Երկրորդ կրթաթոշակ (երկու տեղ)՝ 600 ԱՄՆ դոլար, Երրորդ կրթաթոշակ (չորս տեղ)՝ 360 ԱՄՆ դոլար։ Ավելի քան 100 երաժիշտ՝ Երեւանից եւ Գյումրիից, մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել, սակայն միայն 61-ն է համապատասխանել մրցույթի պահանջներին եւ ընտրվածներից 53-ը մասնակցում է ունկնդրումներին։ Վաղն արդեն հայտնի կլինեն այն յոթ երջանիկները, ում բախտ կվիճակվի արժանանալ կրթաթոշակին։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել