Լրահոս
Օրվա լրահոսը

Թէ չէ՝ կոչնչացնեն

Ապրիլ 05,2002 00:00

Թէ չէ՝ կոչնչացնեն Հիշեցման կարգով տեղյակ է պահվում, որ ս.թ. մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է «2000» թվագրված (հին նմուշի) ակցիզային դրոշմանիշերով ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների իրացումը։ Հաշվի առնելով սպառողների եւ տնտեսավարող սուբյեկտների շահերը, ՀՀ կառավարությունը այս մասին որոշում է ընդունել դեռեւս 2001թ. հոկտեմբերի 24-ին։ Միաժամանակ, ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ծխախոտ եւ ալկոհոլային խմիչքներ անմիջական արտադրողների եւ ներմուծողների մոտ ս.թ. մայիսի 1-ի դրությամբ առկա հին նմուշի դրոշմանիշերով ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգը։ Տեղեկացման կարգով հայտնվում է, որ սահմանված կարգի խախտումով ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների իրացումն առաջացնում է պատասխանատվություն, մասնավորապես, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 282 հոդվածի համաձայն, այդպիսի ապրանքները ենթակա են ոչնչացման։ Անցանկալի հետեւանքներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է, որ մանրածախ ցանցում ծխախոտ եւ ալկոհոլային խմիչքներ իրացնողներն այսուհետեւ ձեռք բերեն «2001» թվագրված դրոշմանիշերով ապրանքներ՝ միաժամանակ մինչեւ ս.թ. մայիսի 1-ը ապահովելով հին նմուշի դրոշմանիշերով ապրանքների իրացումը։ 2002 թվականի ՀՀ պետական բյուջեով հարկային եւ մաքսային մարմինների կողմից հավաքագրման ենթակա եկամուտները կազմում են 194,6 մլրդ դրամ։ 2002 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջեի կատարման գործընթացում պահպանվել է նախորդ տարվա միտումը՝ ապահովվել է պետական բյուջեի հարկային եկամուտների աճ։ 2002թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական եկամուտների նախարարության կողմից կատարվել է բյուջեի եռամսյակային համամասնություններով ծրագրավորված ցուցանիշը՝ տարվա համար նախատեսված հարկային եկամուտների 20,66%-ը։ ՀՀ պետական եկամուտների նախարարության նախնական տվյալներով՝ 2002 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով հարկային մարմինների կողմից հավաքագրված հարկային եկամուտների եւ պետական տուրքի փաստացի կատարողականը կազմել է շուրջ 21,5 մլրդ դրամ։ Առաջին եռամսյակի արդյունքներով արձանագրվել է անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ համապատասխան ցուցանիշների աճ։ 2001թ. առաջին եռամսյակին հարկային մարմինների հավաքագրած եկամուտներից՝ 19,5 մլրդ դրամից հարկային մարմինները ընթացիկ տարում ավելի են հավաքագրել շուրջ 2 մլրդ դրամ։ ՀՀ ՊԵՆ լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930