Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ Է

Մայիս 01,2002 00:00

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ Է Երեւանի Աջափնյակ համայնքում (10 եւ 11-րդ թաղամասեր) համարյա 10, 15 օրը մեկ 6-7 ժամով ընդհատվում է էլեկտրական հոսանքի մատակարարումը՝ վթարների պատճառով։ Վերջին վթարը տեղի է ունեցել 25.04.2002թ.։ Էլեկտրաէներգիայի մատակարարումն ընդհատված է եղել շուրջ 20 ժամ։ Այս վթարների պատճառով շարքից դուրս են գալիս հեռուստացույցները, սառնարանների էլեկտրական շարժիչները։ Չհաշված, որ խափանվում են ընտանիքների կողմից պլանավորված կարեւորագույն աշխատանքները։ Ո՞վ պետք է պատասխան տա եւ փոխհատուցի վնասները։ Էլցանցի հիմնական պատճառաբանությունը տեղացող անձրեւներն են, որոնք իբր թե լցվում են ենթակայանները։ Նշանակում է, եթե ամեն օր անձրեւներ տեղան, մշտապես զրկված կլինենք էլեկտրաէներգիայից։ Մի՞թե հնարավոր չէ ժամանակին մի քանի քառակուսի մետր «պարսկական տոլ» (իզոգամ) կպցնել ենթակայանների կտուրներին, որպեսզի խուսափենք նման տհաճ երեւույթներից։ Այս տարվա հունվարից մինչ օրս 6-7 վթար է տեղի ունեցել։ Ժամանակին հավաքում են ծախսված էլեկտրաէներգիայի վճարը, բայց չեն կարողանում նախօրոք կատարել համապատասխան աշխատանքներ։ 1005, 1006, 1007, 1008 շենքերի մի խումբ բնակիչներ (7 ստորագրություն) Իհարկե, չմոռանալով այդ վթարների ժամանակ էլեկտրիկների անձնուրաց աշխատանքը, որի ընթացքում թաց էլեկտրահաղորդիչների հետ շփվելիս վտանգում են իրենց թե՛ առողջությունը, թե՛ կյանքը, այնուամենայնիվ, չենք կարող չնկատել, որ խնդիրն ընդհանրական է քաղաքի գրեթե ողջ տարածքի համար։ Իսկ ենթակայանների կտուրների նորոգումը, կարծում ենք, ամենամեծ ներդրումներ պահանջող «ոլորտը» չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031