Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌՈԲԵՐՏԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ»

Մայիս 22,2002 00:00

«ՌՈԲԵՐՏԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ» «Ավիացիայի մասին» օրենքի նախագծի երեկ չկայացած քննարկման փոխարեն այս կարծիքն արտահայտեց ԱԺ պատգամավոր, ՀԺԿ անդամ Արամայիս Բարսեղյանը։ Նախօրոք հայտարարված քննարկումը չկայացավ, քանզի նախագիծը հենց նախորդ օրն արդեն օրենք էր դարձել։ Բանն այն է, որ քննարկում նախաձեռնելով՝ ՀԺԿ-ականները որոշել էին հանրությանը տեղեկացնել, թե ինչ է սպառնում հայկական ավիացիային եւ օրենքի ընդունումն ինչի կհանգեցնի։ Մինչդեռ, ըստ Արամայիս Բարսեղյանի, «իշխանության կողմից շոյված 72 պատգամավորներ» նախորդ օրը «կողմ» քվեարկեցին նախագծին։ – Քոչարյանն այցելեց Արգենտինա,- ասում է Ա. Բարսեղյանը,- եւ բավականին լուրջ փաթեթով վերադարձավ։ Թե փաթեթում ի՞նչ կար՝ թող ինքն ասի, համենայնդեպս, մի քանի օր հետո օդանավակայանը վաճառեցին։ «Քաղաքականություն մշակողն Էրնեկյանն է, ի՞նչ երաշխիք, որ սպասարկման մակարդակի բարձրացման պատրվակով բեռնափոխադրումների գները չեն աճի»։ Բացի այդ, «օդանավակայանում կազինո բացելու արտոնությունը այսպիսի թերզարգացած երկրների համար չէ»։ Նաեւ՝ Գյումրիի օդանավակայանն այլեւս զրկված է չվերթներ իրականացնելուց, քանզի, ըստ Էրնեկյանի հետ կնքած պայմանագրի, 250 կմ շառավղով որեւէ օդանավակայան չի կարող Հայաստանին սպասարկել։ Սա՝ եւս մի ոլորտում մենաշնորհ հաստատելու եւ տեղական ներդրողներին խեղդելու՝ Քոչարյանի հերթական հաջողված գործարքն էր։ Մնում է հուսալ միայն, որ «Արգենտինայից բերված» փաթեթի պարունակությունն այնքան լուրջ չէ, որ հիմք դառնա երկիրը փուլ առ փուլ վաճառելու։ Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031