Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԿԱԿԱՆ» ՄՇԱԿՈՒՅԹԸ՝ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Մայիս 22,2002 00:00

«ՀԱՅԿԱԿԱՆ» ՄՇԱԿՈՒՅԹԸ՝ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ Մայիսի 26-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան եւ «ԱՍԱ» հայ-ռուսական երիտասարդական միության նախաձեռնությամբ Մոսկվայի երիտասարդության պալատում տեղի կունենա հայկական մշակույթի երեկո, որին մասնակցելու են ինչպես հայ, այնպես էլ հայազգի եւ ռուս աստղերը։ Նշեմ, որ նախորդ անգամ նման միջոցառմանը ռուսական էստրադայի ներկայացուցիչներից եղել են Վյաչեսլավ Դոբրինինը, Իրինա Օտիեւան եւ այլք։ Չափազանց շատ զբաղվածության պատճառով չեն կարողացել մասնակցել Իրինա Ալեգրովան եւ Ավրաամ Ռուսոն։ Իսկ հավաստի աղբյուրները պնդում են, որ նույն օրը նրանց մասնակցությամբ մեկ այլ համերգ է եղել նաեւ «Ռոսիա» համերգային դահլիճում, իսկ այս երկու աստղերը նախապատվությունը տվել են վերջինիս, մերժելով հայկական մշակութային երեկոյին մասնակցելու հրավերը։ Նրանց՝ այս տարվա համերգին էլ մասնակցել-չմասնակցելու հարցը դեռեւս պարզ չէ։ Հայտնի է միայն, որ Հայաստանը ՌԴ-ում ներկայացնելու են Պապին Պողոսյանը, Ֆորշը, Արմինե եւ Սամվել Գրիգորյանները, Գոգան, Սիլվին, Մայքլ Քոթանջյանը, Լիլիթ Կարապետյանը։ Համերգի մասնակիցների ընտրությունից ստանում ենք այն տպավորությունը, որ կազմակերպիչները երեւի այնքան էլ լավ պատկերացում չունեն հայ մշակույթի ու հայ երգի մասին, որովհետեւ «Հայկական մշակույթի օր» խորագրի ներքո կայանալիք համերգին մասնակցում են այնպիսի երգիչներ, որոնց երգերը լեցուն են թուրքական եւ արաբական մեղեդիներին բնորոշ տարրերով (ինչպես, օրինակ, Գոգայի եւ Մայքլ Քոթանջյանի «Կանաչ աչքեր», «Սեր, արի», «Չիմանայի» երգերը)։ Թերեւս զուր ենք զարմանում. եթե 2001-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության օրվան նվիրված համերգին հնչում են նմանատիպ երգեր, ապա ինչո՞ւ դրանք չհնչեն նաեւ Մոսկվայում՝ «հայկական» մշակույթը «փառքով» ներկայացնելու համար։ ՆԻԿՈԼԱՅ ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031