Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշիկ Ալավերդյան. «Երկիր քանդելն սկսվում է ամենաուժեղ տեղից։ Կրթությունը քանդեցին, հիմա սպորտն է քանդման ընթացքում»

Ապրիլ 30,2024 19:40

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում հրավիրված ասուլիսում ասաց, որ սպորտում խնդիրները այնքան շատ են, որ չգիտի որի մասին խոսել։

«Ուսումնամարզական հավաքներն անցկացնողը ֆեդերացիան է»  գլխավոր մարզիչը կամ գլխավոր քարտուղարը։ Բայց իրենց ուզած տեղում:  Այսինքն, հայտարարություն պետք է տամ, որ անցկացնում եմ ծանրամարտի ուսումնամարզական հավաքներ` 15 հոգուց բաղկացած 15 օրով, որպեսզի ինչ որ կազմակերպություններ մասնակցեն։

Այսօրվա սպորտը գիտություն+սպորտ է։ Ամեն մարդ չէ, որ կարող է զբաղվել մեծ սպորտով։ Նկատի ունեմ օլիմպիական խաղերը, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները։ Գիտեք ինչ են ասում. ասում են’ ոչինչ, թող ծանրորդները մնան այսինչ հյուրանոցում, բայց գնան այնինչ տեղը մարզվեն։ Այսինքն, մարզիկը մնա սովորական հյուրանոցում, երբ մրցումների ժամանակ նա չպետք է շփվի այլ մարդկանց հետ։ Մրցույթ հայտարարելու օրենքը պետք է վերացվի։ Տեսեք, հավաքների համար մենք ունենք մեկ տեղ` Օլիմպավանը, մեկն էլ Գյումրիում վերջերս է բացվել, շատ լավ տեղ է։ Բայց ասում են` ոչինչ, դու հայտարարություն տուր, որի համար գումար պետք է մուծենք։ Որտեղի՞ց, ո՞ւմ փողը: Այսինքն՝ մեկին, որը պետք է մասնակցեր հավաքի, չպետք է տանեմ։ Նույնը` տոմսերի հետ կապված»,-դժգոհեց գլխավոր մարզիչը։

Փաշիկ Ալավերդյանը նաեւ մի զավեշտալի պատմություն պատմեց.  «Թաիլանդում մարզիկին ուղեկցում եմ մրցահարթակ։ Պատկերացնո՞ւմ եք իմ հոգեկան վիճակը: Ու հենց այդ ժամանակ նախարարության հաշվապահն է զանգում ինձ ու ասում դուք 86 հազար դրամ տուգանված եք։ Պատկերացնո՞ւմ եք: Դրա համար եմ ասում, որ սպորտ չեն հասկանում, չգիտեն, թե ինչ է բարձր սպորտը։

Ինչո՞ւ միավորեցին։ Միավորեցին, որ քանդեն։ Երկրի քանդելն սկսվում է ամենաուժեղ տեղից։ Ամենաուժեղ տեղ մենք ունեցել ենք կրթությունը։ Իսկ հիմա բուհերում ֆակուլտետներ կան,  որտեղ գնացող մարդ չկա։ Ուժեղ էլ ինչ ունեինք։ Սպորտը։ Այստեղ էլ քանդման ընթացքի մեջ ենք»,-ասաց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930