Լրահոս
Օրվա լրահոսը

Գործող դատավորները և նրանց ընտանիքի անդամները ունեն առավել բարձր սոցիալական պատասխանատվություն և պարտավոր են պահպանել էթիկայի վարքականոնների առավել բարձր շեմ. ՀՀ Դատական դեպարտամենտ

Ապրիլ 30,2024 20:22

Այսօր Civic.am լրատվամիջոցի լրագրող  Դավիթ Լևոնյանի նկատմամբ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական  Արթուր Սուքոյանի կողմից կիրառված բռնության մասին հրապարակումներում մատնանշվել էր, որ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական  Արթուր Սուքոյանը հանդիսանում է դատավոր Ալեքսեյ Սուքոյանի որդին։

Պարզաբանում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը դեռևս 2023 թվականի հունվարին կարգապահական կոպիտ խախտման հիմքով դադարեցրել է այլևս նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանի  լիազորությունները:

Դատապարտելի է ցանկացած բռնություն, առավել ևս` լրագրողի նկատմամբ: Իսկ գործող դատավորները և նրանց ընտանիքի անդամները ունեն առավել բարձր սոցիալական պատասխանատվություն և պարտավոր են պահպանել էթիկայի վարքականոնների առավել բարձր շեմ:

 

ՀՀ Դատական դեպարտամենտ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930