Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Փետրվար 19,2005 00:00

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ԽՈՅ
21.03-20.04։ Այսօր ձեր հաջողությունները կապված կլինեն արտաքին տեսքի հետ։ ՑՈՒԼ
21.04-21.05։ Երեկոն խոստանում է լինել հարուստ։ Դուք ձեր ջանքերի արժանի գնահատման
կարժանանաք։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06։ Հնարավորության սահմաններում խուսափեք
նոր ծանոթություններից, առավել եւս, եթե դրանք գործնական հարաբերությունների կարող
են վերածվել։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07։ Մարդկանց հետ շփումներում եղեք ավելի
ուշադիր։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08։ Հաշվի առեք, որ յուրաքանչյուր ոք կյանքի հանդեպ
ունի իր մոտեցումները։ ԿՈՒՅՍ 24.08-23.09։ Բացառված չէ, որ այսօր մտերիմներից
մեկի հետ բախում ունենաք։ ԿՇԵՌՔ 24.09-23.10։ Երեկոյան ինչ-որ գումար կհայտնվի
ձեր ձեռքում, որով արվելիք գնումները հաջող կլինեն։ ԿԱՐԻՃ 24.10-22.11։ Եթե
գործնական առաջարկներ ստանաք, առանց հապաղելու անցեք դրանց իրականացմանը։ ԱՂԵՂՆԱՎՈՐ
23.11-21.12։ Հնարավոր է՝ անակնկալ խնդիրներ առաջանան, որոնք պետք է լուծել առանց
շտապելու։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 22.12-20.01։ Այսօր ձեզանից պահանջվելու է չկորցնել
ինքնատիրապետումը։ ՋՐՀՈՍ 21.01-19.02։ Քնից արթնանալով՝ ձեզ ընտրյալի կարգավիճակում
կզգաք։ Ձեր ասպետը կհայտնվի անսպասելի, հեռավոր երկրից։ Ասենք՝ Մալթայից։ ՁՈՒԿ
20.02-20.03։ Օրը կանցկացնեք սպասումներով, որոնք կիրականանան երեկոյան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել