Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական ռեսուրսի չարաշահումը և քարոզչական կանոնների խախտումները շարունակում են մտահոգիչ մնալ․ «Անկախ դիտորդ» դաշինքը հրապարակել է հերթական զեկույցը

Նոյեմբեր 21,2026 23:20 Share
Աջակցեք aravot.am-ին

«Անկախ դիտորդ» դաշինքը հրապարակել է ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ դիտարկման հերթական զեկույցը՝ ներկայացնելով նախընտրական քարոզչության ընթացքը, արձանագրված խախտումները և հիմնական միտումները։

Դիտարկման ընթացքում զրույցներ են իրականացվել 6 կուսակցությունների և դաշինքների 23 թեկնածուների հետ, դիտարկվել է ընտրողների հետ 64 հանդիպում, որոնց ընթացքում դիտորդները զրուցել են 93 մասնակիցների հետ։ Արձանագրվել է 43 միջադեպ և խախտում՝ հիմնականում տպագիր քարոզչանյութերի տարածման կանոնների խախտման և վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր։

Դիտորդների արձանագրումները վկայում են, որ վարչական ռեսուրսի չարաշահումը և քարոզչական կանոնների խախտումները շարունակում են մտահոգիչ մնալ, մինչդեռ որոշ համայնքներում` ի տարբերություն հոկտեմբեր ամսվա, նախընտրական քարոզչությունը ավելի մրցակցային է դարձել, իսկ քվեարկության արդյունքները՝ ավելի անկանխատեսելի։

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության, Պրահայի Քաղաքացիական հասարակության կենտրոնի և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, ինչպես նաև Տարածաշրջանային համագործակցության սևծովյան հիմնադրամի, Նոր ժողովրդավարության հիմնադրամի և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Բովանդակությունը բացառապես «Անկախ դիտորդ» դաշինքի պատասխանատվությունն է և կարող է չհամընկնել ֆինանսավորող կողմերի տեսակետների հետ։

ԱՆԿԱԽ ԴԻՏՈՐԴ ԴԱՇԻՆՔ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել